ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՐԱՆԻ ԹԵ ԸՆԴԴՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՐ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓԵՐ ՆՐԱՆԻՑ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՐԱՆԻ ԹԵ ԸՆԴԴՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ
ՈՒԺԵՂ ԼԻՆԵՐ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓԵՐ ՆՐԱՆԻՑ»
ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը շարունակվում է: Չորսօրյա նիստերի օրակարգը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ներկայացվելուց հետո հարցով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով ընդդիմության ներկայացված հարցերը հետաձգվում են, որը ճիշտ չէ, ավելին` դա ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է ընդդիմությունից: ԱԺ նախագահն էլ հակադարձեց`ասելով, որ հարցերի քվեարկման հաջորդականությանը որոշում է ԱԺ նախագահը:«Վաղը կարող է դուք լինեք, դուք որոշեք հարցերի հաջորդականությունը»,- ասաց պրն Սահակյանը, ապա հավելեց, որ երանի թե ընդդմությունն այնքան ուժեղ լիներ, որ իշխանությունը խուսափեր նրանից:
Գալուստ Սահակյանը նաեւ կոչ արեց ընդդիմությանը չվախենալ իշխանությունից, այլ հարգել նրան ու համակերպվել դրան:
Սոնա Դավթյան

