ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նախագահի աշխատակազմի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրված աշխատակազմի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում Կոտայքի մարզում գործող <<Քաղաքացիական ակադեմիա կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից Հրազդան քաղաքում կազմակերպվել է ծառատունկ:
Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված այս ձեռնարկի ընթացքում մարզկենտրոնի Անդրանիկի պողոտայի երկայնքով տնկվել են շուրջ 200 դեկորատիվ ծառատեսակներ:
Հիշյալ ծառատունկին մասնակցել և հասարակական նախաձեռնության մասնակիցներին ողջունել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Պապոյանը և Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրված հիշյալ դրամաշնորհի շրջանակներում <<Քաղաքացիական ակադեմիա կենտրոն>> հասարակական կազմակերպությունն իրականացնում է <<Կամուրջ>> ծրագիրը, որն առաջիկայում ուղեկցվելու է նոր նախաձեռնություններով:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

