ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ. Կենտիկյանը հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանությ
Արխիվ 12-16ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ. Կենտիկյանը հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը:
Նոյեմբերի 8-ին Գերմանիայում կայացած մենամարտում Սյուզի Կենտիկյանը միավորներով հաղթեց ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկային: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ մարզուհին լավ տպավորություն թողեց ողջ մենամարտի ընթացքում, ունենալով որոշակի առավելություն, սակայն մրցակիցը արժանի պայքար ցույց տվեց աշխարհի չեմպիոնի տիտղոս համար: Մենամարտից հետո հայ մարզուհին իր թիմի հետ հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ զոհերի հիշատակին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

