«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ, ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից այսօր «Իրավունքը» պարզեց`Հայաստանում ինչ վիճակում է խոսքի ազատությունը: «Հայաստանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է, դա են վկայում միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները»,- ասաց պատգամավորը եւս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում խոսքի ազատությունը շատ ավելի ազատ է:
Ինչ վերաբերում է ագրեսիվ վերաբերմունք դրսեւորող եւ ազգակործան գործունեություն ծավալող հասարակական այն կազմակերպություններին, որոնք չեն հանդուրժում իրենց հասցեին ուղղված լրատվամիջոցների քննադատությունը, հատկապես երբ դատական ատյանները պաշտպանում են ԶԼՄ-ի ազատ արտահատվելու իրավունքը, տիկին Մուրադյանն ասաց, որ դեմ է այն գործելաոճին, երբ առկա է խոսքի ու գործի հակասություն: «Այն, ինչ ասում ենք խոսքով, պետք է գործով ցույց տանք»,- ասաց տիկին Մուրադյանը:
Պատգամավորին հիշեցրինք, որ վերջերս «Իրավունք» թերթին դատի տված մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ դատարանում պարտվել էին եւ թերթին ֆաշիստական բնութագրումը տվել: Ռ. Մուրադյանն ասաց, որ չի ընդունում նման որակումը, ընդհակառակը,«Իրավունքն» այն թերթն է, որտեղ բարձրացվում են մեր երկրի կարեւոր խնդիրները:
Սոնա Դավթյան

