ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՋԱԿՑԵԼ ՆՐԱՆՑ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ...»
Արխիվ 12-16ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՋԱԿՑԵԼ
ՆՐԱՆՑ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ...»
Դեռւես 2012 թվականից ուկրաինահայ ռեժիսոր ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ մտահղացմամբ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուոտմ ստեղծվեց եւ ընթացավ «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը», որը ղեկավարեց հենց ինքը` մտահղացման հեղինակ, ռեժիսոր Ռ. Բալայանը: Նախագիծն իրականություն դարձավ «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի, ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի միջոցով եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նախագծին մասնակից տասը ուսանողներն ընտրվել էին նախապես հայտարարված մրցութային ընդունելության քննության հիման վրա, որի ընդունող հանձնաժողովի կազմում էին Ռոման Բալայանը, Արմեն Մազմանյանը, ինչպես նաեւ Իրակլի Կվիրիկաձեն, Սերգեյ Սոլովյովը, Անդրեյ Սմիրնովը։ Նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել եւ վարպետության դասեր անցկացրել Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսսին, Պավել Ֆիննը, Ա․ Սմիրնովը, Ս․ Սոլովյովը, Ի․ Կվիրիկաձեն։
Օրերս ռեժիսոր Ռոման Բալայանը կրկին Հայաստանում էր, սակայն այս անգամ ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտման եւ հավաստագրերի հանձնման արարողության նպատակով:
Ռ. Բալայանն ամփոփելով գրեթե մեկ ու կես տարիների կատարած աշխատանքը ասաց. «Ինձ համար շատ կարեւոր էր այս նախագիծը կյանքի կոչելը։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ, եթե չլինեին մի քանի նվիրյալ մարդիկ, նախագիծն իրականացնելը մեծ դժվարություն կներկայացներ: Կարող եմ հաստատ ասել, որ 10-ից 4-5-ը կարող են եւ զբաղվելու են ֆիլմարտադրությամբ։ Ես շարունակելու եմ աջակցել նրանց մի պայմանով, որ մնան եւ ստեղծագործեն հայրենիքում»։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

