Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Արխիվ 12-16

Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին


 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը և հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի, անկասկած, կհարստացնի հայ-ռուսական դաշնակցային գործընկերությունը և կնպաստի երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ առողջապահության խնդիրները բազմաթիվ են և առնչվում են յուրաքանչյուր մարդու, շոշափում՝ երկրների և ժողովուրդների սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր կողմերը: Այդ խնդիրները, Նախագահի համոզմամբ, սահմաններ չեն ճանաչում, ուստի չափազանց կարևոր է միավորել բոլոր պետությունների ջանքերը ՝ մեծ, թե փոքր, հարուստ ու զարգացած, թե զարգացող: Էբոլա համաճարակի օրինակը, որը լուրջ մարտահրավեր է ոչ միայն աֆրիկյան պետությունների համար, Սերժ Սարգսյանի խոսքով, ասվածի լավագույն վկայությունն է: ՌԴ առողջապահության նախարարը համակարծիք է եղել, որ աշխարհում առողջապահության առջև բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք առանց ջանքերի համատեղման, միմյանց աջակցության, ժամանակակից գիտական ձեռքբերումներին հաղորդակից դառնալու և փորձի փոխանակման, հնարավոր չի լինի հաղթահարել: Վերոնիկա Սկվորցովան իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության և առողջապահության խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ բոլոր մասնակիցները երևանյան համաժողովին պատրաստվել էին մանրազնին, ինչն ունեցավ իր հստակ արդյունքները. ստորագրվեցին ոլորտի զարգացման համար զգալի նշանակություն ունեցող և հեռանկարային մի շարք փաստաթղթեր, սերտ կապեր հաստատվեցին ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի առաջատար պրոֆեսորների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու և դրա շրջանակներում շարունակելու խորացնել առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Ըստ այդմ, հաջորդ համաժողովը նախատեսված է անցկացնել Մոսկվայում:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում