ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂ. «Իրենք իրենց ջիպերով ֆռֆռում են, բայց միլիոն 2 հարյուր հազարը ինչ ա, որ չեն կարողանում
Արխիվ 12-16ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂ. «Իրենք իրենց ջիպերով ֆռֆռում են, բայց միլիոն 2 հարյուր հազարը ինչ ա, որ չեն կարողանում տալ»
«Իրավունքը» անդրադարձել էր Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա»սուպերմարկետի շուրջ բարձրացված աղմուկին: Հիշեցնենք, որ սուպերմարկետի հիմնադիր եւ սեփականատեր Արմեն Նազարյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր. "Ներկա պահին մենք հանդիպում ենք բոլոր մատակարաների հետ եւ ձեռք բերում պայմանավորվածություններ, որը թույլ կտա նոյեմբերի մեկից սուպերմարկետները հագեցնել բոլոր ապրանքատեսականերով եւ մատակարաների մոտ վերականգնել մեր վստահությունը": Սակայն, պարոն Նազարյանի հետ մեր զրույցից անցել է արդեն մեկ շաբաթ, բայց ոչ սուպերմարկետները «հագեցան» ապրանքատեսականիներով, ոչ էլ ինչպես խմբագրություն դիմած մի շարք մատակարներից «Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանն է փաստում. «Ոչ մի լումմա էլ չեն վճարել, ռուսի պոսլե զավտրան են դարձել: Հետները հանդիպեցինք ասեցին հացը մատակարարեք, իսկ մենք եկող տարվա ապրիլից նոր կսկենք մարումներ անել: Ինչ անենք ստիպված պիտի տանք, էլ ճար չունենք, որովհետեւ մեկ էլ տեսար ասին, դե չեք տալիս, մենք Ձեզ չենք տա, ոնց որ «Սթարը» արեց: Հիմա փոխադարձ ակտ ենք կազմել, հիմա արդեն էլ «Մոսկվիչկայի» անվան տակ չեն աշխատում, փոխել իրենց իրավաբանական հասցեն: Էս երկու ամիս ա ոչ մի կոպեկ չեն փոխանցել, բանվորներիաշխատավարձը չենք կարում տանք, իրենք իրենց ջիպերով ֆռֆռուեն, բայց միլիոն երկու հարյուր հազարը ի՞նչ ա, որ չեն կարողանում տալ: Զգում են ձեռներս ճար չկա, ոնց ուզում ընենց էլ անում են»:
Նշեմք, որ սուպերմարկետը բավականին խոշոր գումարներ է պարտք ոչ միայն հացարտադրող, այլ նաեւ մի շարք կաթնամթերք, մսամթերք, հյութ եւ նմանատիպ այլ բաներ արտադրող ընկերությունների, որոնց դժգոհություններին կանդրադառնանք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում: Իսկ, մինչ այդ նշենք, որ ըստ որոշ մատակարների շրջանում տարածված խոսակցությունների հանրությանը դեռեւս հայտնի «Մոսկվիչկան», որի` իսկական անունը, ինչպես վերը նշեց մեր զրուցակիցը արդեն փոխվել է, այժմ սպառողներին ժամկետանց պրանքներ է վաճառում, քանի որ ներկա պահին գրեթե ոչ մի մատակարար ոչինչ չի մատակարարում սուպերմարկետին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

