ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԻՐՎԱԾ Է ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԻՐՎԱԾ Է ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մրցույթի կազմակերպիչները: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:

Մրցույթի կազմկոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝  ս. թ. նոյեմբերի 11-14-ը, 2-րդ փուլը՝ նոյեմբերի 19-21-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ ս. թ. դեկտեմբերի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դ. Ղազարյանը նաև նշեց, որ մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ: Ի դեպ, այս տարի, 1-ին անգամ, մրցույթն ունի նաև հեղինակային արձանիկ-մրցանակ, որը ստեղծել է քանդակագործ Արման Դավթյանը (Նուռ):

Ողջունելով մրցույթի մեկնարկը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը`մրցույթին աջակցելու համար: «Նման մրցույթները խթան են հանդիսանում, որպեսզի մենք կարողանանք հատկապես երիտասարդության մեջ (մասնավորապես կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ) զարգացնել, հնարավորություն տալ ցուցադրել մասնագիտական ձեռքբերումները: Ամենակարևորն այն է, որ այս մրցույթը ուսանողների համար է: Ժյուրիի կազմը կհայտարարվի մեկ օր առաջ: Շատ լուրջ կազմ է լինելու: Օբյեկտիվ են գնահատելու մասնակիցների կարողությունները»:

Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից. 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման,  ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:

Հանրապետությունում  անցկացված 5 մրցույթներին մասնակցել են 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներ. մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999թ./, Թամարա Շահնազարյանի /2004թ./, Տաթևիկ Սազանդարյանի /2006թ./, Պավել Լիսիցիանի /2011թ./, իսկ 2008թ. և այս տարվա մրցույթները՝ Գոհար Գասպարյանի հոբելյաններին:

Մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում