ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱՐ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, ՈՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱՐ

Օրերս Մոսկվայում կայացած Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում, որն ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հովանավորությամբ, զարմանալիորեն առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը: Մրցույթում մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացրել եւ երկրորդ մրցանակին, ինչպես նաեւ մի շարք հատուկ մրցանակների է արժանացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տենոր ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
"Իրավունքի" հետ զրույցում Լիպարիտն անկեղծացավ. "Այս մրցույթին երբեւէ մտքովս չէր անցնի, որ կմասնակցեմ, քանի որ այն կազմակերպում են ադրբեջանցիները եւ ընթանում է Ալիեւի հովանու ներքո: Մրցույթի մասին տեղեկացա Մշակույթի նախարարությունից, ինձ ասացին, որ անձամբ, ինքը` Թամարա Սինյավսկայան` Մուսլիմ Մագոմաեւի այրին, զանգահարել է Հասմիկ Պողոսյանին եւ խնդրել, որ Հայաստանը նույնպես ուղարկի իր ներկայացուցչին: Այդ հանգամանքից ելնելով` մտածեցի, որ գոնե որոշ չափով արդար կգնահատեն եւ ձայնագրություններս ուղարկեցի":
Այսպիսով, հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել 9 երկրից 14 երգիչ, այդ թվում նաեւ մեր հայրենակիցը:
"Առաջին բաժնում բոլոր մասնակիցները կատարում էին օպերային արիաներ, իսկ երկրորդ բաժնում` երգեր Մուսլիմ Մագոմաեւի երգացանկից: Բնականաբար ես ընտրել էի Բաբաջանյանի ստեղծագործություններից: Ժյուրին բաղկացած էր օպերային արվեստի 8 հայտնի անդամներից, որոնք մասնակցի ելույթից անմիջապես հետո նշանակում էին իրենց գնահատականը, ի ցույց հանդիսատեսի",- պատմեց Լ. Ավետիսյանը:
Ի դեպ, նախորդ երկու տարիներին մրցույթի հաղթողները որոշվել են 2 մրցութային օրերին ստացած միավորների արդյունքներով, սակայն. "Մրցույթի կանոնադրության մեջ նշված էր, որ առաջին եւ երկրորդ մրցութային օրերին միավորները պիտի գումարվեն եւ ըստ միավորների արդյունքի էլ կորոշվի հաղթողը, սակայն դա տեղի չունեցավ: Միավորներով առաջին տեղում ես էի` երկու օրերի ելույթների արդյունքում հավաքեցի 302 միավոր, առաջին օրը` 146 միավոր, 2-րդ օրը` 156, ինչը հենց ենթադրում էր առաջին մրցանակ":
Մրցույթի ժյուրիի նախագահ` Մուսլիմ Մագոմաեւի այրին, ճանաչված օպերային երգչուհի Թամարա Սինյավսկայան չէր կարող հանդուրժել, որ գլխավոր մրցանակը բաժին հասնի Հայաստանին եւ գործի է դրել իր ուժերն ու տեղում փոխել կանոնադրությունը` հիմք ընդունելով միայն երկրորդ օրվա միավորները: Այսպիսով` առաջին մրցանակը բաժին է հասել Մոնղոլիայի ներկայացուցչին, երկրորդը` Հայաստանին, երրորդը` Ադրբեջանին:
"Իհարկե, մրցույթը շատ հեղինակավոր էր, բայց Ադրբեջանը չէր կարող հանդուրժել Հայաստանին եւ ստիպված նրանք շնորհեցին ինձ արծաթե մեդալը` 2-րդ մրցանակը եւ մնացած բոլոր հատուկ մրցանակները",- եզրափակեց Լ. Ավետիսյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում