"ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՉԵՄ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ",- ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ

Արխիվ 12-16

"ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՉԵՄ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ",- ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ

Ինչպես հայտնի էª կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ նշանակմանը: Նա մինչ այս նշանակումը Վայքի քաղաքապետն էր: Սարգսյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում առաջարկել էր իշխող Հանրապետական կուսակցությունը: Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր երկու շաբաթ` Էդգար Ղազարյանի հրաժարականից հետո, ով նշանակվեց Լեհաստանում Հայաստանի դեսպան: Առաջիկա անելիքների, հնարավոր կադրային փոփոխությունների եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել անձամբ Հարություն Սարգսյանի հետ, ով անդրադառնալով իր մարզպետի պաշտոնում նշանակվելունª ասաց.
-Սա ՀՀԿ-ի քաղաքական որոշումն էր, բայց անշուշտ իմ քաղաքական գործընկերները հաշվի են առել իմ աշխատանքային փորձը, կենսագրությունը, քանի որ այս տարիների ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնելովª տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին: Ես Վայոց Ձորից եմ, ապրելու եմ այնտեղ եւ ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ: Ես նախկինում աշխատել եմ Վայոց ձորի փոխմարզպետ, ուստի լավ պատկերացնում եմ աշխատանքի դժվարությունները, եւ դա գիտակցելով եմ իմ վրա վերցրել մարզպետի պաշտոնը: Այնպես որ կարծում եմ` հաշվի է առնվել իմ աշխատանքային փորձը: Ես փոխմարզպետ եմ աշխատել, համայնքի ղեկավար եմ եղել, կենսաթոշակային, հարկային համակարգում եմ աշխատել, վարչության պետ եմ եղել:  
- Որոն՞ք են լինելու Ձեր առաջիկա անելիքները մարզպետի պաշտոնում:
- Ի սկզբանե պետք է կարողանամ ծանոթանալ մարզի խնդիրների հետ, որպեսզի ըստ այդմ էլ հասկանամ, թե որտեղից սկսեմ: Անշուշտ, մարզում բազմաթիվ խնդիրներ կան, բայց հստակ նշել, թե որ խնդրից պետք է սկսեմ, չեմ կարող ասել, մինչեւ չծանոթանամ: Վայոց ձորի մարզի իրավիճակին ես տիրապետում եմ այնքանով, ինչքանով որ ես իմ համայնքով եմ զբաղվել: Պետք է մտնեմ գործի մեջ, ծանոթանամ բոլոր խնդիրներին, որ հասկանամ, ինչ ունենք անելու, ով որտեղից սկսի:
- Նշեցիք, որ մարզում բազմաթիվ խնդիրներ այնուամենայնիվ կան: Որո՞նք են ըստ Ձեզª առաջնային լուծման կարիք պահանջում:
- Իհարկե կան, բայց քանի որ մարզում կատարվող իրադարձություններին հստակ չեմ տիրապետում առայժմ, զերծ կմնամ, համենայնդեպս ներկա դրությամբ, առաձնացնել որեւէ խնդիր: Միանշանակ տրամադրված եմ աշխատանքի: Բոլոր խնդիրներին ծանոթանալուց հետո կանցնեմ գործի: Ներկա պահին կարող եմ ասել, որ Ջերմուկ քաղաքի զարգացման հետ կապվածª մեծ անելիքներ ունենք:
- Կադրային փոփոխություններ կլինե՞ն մարզպետարանում:
- Ես չեմ պատրաստվում փոփոխություններ անելու, որովհետեւ մարզպետարանի բոլոր աշխատակիցներին ճանաչում եմ անձնապես: Ես քաղաքապետ ընտրվելուց հետո էլ նախկին աշխատակազմից որեւէ մեկին չեմ ազատել, ու չեմ էլ պատրաստվում հիմա կադրային փոփոխություններ անել: Այլ հարց է, թե նախկին մարզպետի օրոք աշխատողները կաշխատե՞ն ինձ հետ, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Ես ինքս որեւէ աշխատակցի չեմ ազատելու աշխատանքից:
- Ինչպե՞ս եք գնահատում նախկին մարզպետի աշխատանքը:
- Շատ լավ, կարծում եմ իր աշխատանքը գնահատվել է նաեւ կուսակցությունում, քանի որ եթե չգնահատվերª ինքը չէր տեղափոխվի այլ աշխատանքի:
- Տարածված խոսակցությունների համաձայն Ձեր եւ Աշոտ Արսենյանի միջեւ լարված հարաբերություններ են առաջացել վերջին շրջանում: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ խոսակցությունները:
- Ես մարզում որեւէ մարդու հետ լարված հարաբերություն չունեմ, այդ թվում նաեւ պարոն Արսենյանի:
- Մարզում ունեք ԲՀԿ-ական պատգամավոր, պաշտոնյաներ: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ Ձեր աշխատանքը, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է իշխանափոխության մասին, այսինքնª անցավ ընդդիմադիր դաշտ:
- Մեր աշխատանքը շատ լավ եմ պատկերացնում Եղեգնաձորի քաղաքապետի հետ, վստահ եմ, որ ոչ մի խնդիր չի առաջանա, պիտի աշխատենք համատեղª քաղաքի խնդիրները կարգավորման ուղղությամբ: Շատ լավ ճանաչում եմ նրան, մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է, եւ ես պարտավոր եմ հարգել մեր ժողովրդի ընտրյալին: Ես մի բան եմ պատկերացնում, որ մարզպետը եւ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը պետք է մնա իր իրավունքների եւ պարտականությունների մեջ: Կարեւորը համայնքների, մարզի խնդիրներին լուծում տալն է, եւ ոչ թե կուսակցական հարցերը:
- Ո՞ւմ եք տեսնում Վայքի քաղաքապետի պաշտոնում:
- Դեռ այդ հարցին չենք անդրադարձել: Ինչ խոսք, կան արժանի փոխարինողներ, բայց անուններ կփորձեմ դեռեւս չտալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում