ՆԵՎՐՈԶԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՍԹՐԵՍՆԵՐՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՆԵՎՐՈԶԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՍԹՐԵՍՆԵՐՆ ԵՆ

- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս ազատվել կպչուն մտքերից: Պատահում է` սիրտս սկսում է ուժեղ խփել, վախ եմ զգում, նույնիսկ կարող եմ փողոցը անկանոն տեղում վազելով անցնել:
Հարցին պատասխանել է բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ,
սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ.
-Նեւրոզը կարելի է դասել դարի ամենահաճախ հանդիպող հիվանդությունների շարքին: Վերջին 10-15 տարիների ընթացքում այս պաթոլոգիան կազմում է բոլոր հիվանդությունների 1/3-ը: Սա ահռելի մեծ թիվ է: Նեւրոզը նյարդահոգեկան հիվանդություն է եւ դասվում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների շարքին: Նեւրոզը լինում է երեք տեսակի` նեւրասթենիա, հիսթերիա եւ կպչուն մտքերի, կպչուն շարժումների եւ վախի նեւրոզ: Նեւրոզի առաջացման հիմնական պատճառը սթրեսներն են` հոգեկան տրավմայի ազդեցությունը: Մեծ ուժի հոգեկան տրավման կարող է անմիջապես առաջացնել կպչուն երեւույթներ, որոշ կպչուն հիշողություններ կամ պատկերներ, կպչուն մտքեր եւ գործողություններ: Այս հիվանդությանն են վերաբերում նաեւ վախի  զգացումները` ֆոբիաները, օրինակ` կանցերոֆոբիա` չարորակ ուռուցքներով հիվանդանալու վախ, կոիտոֆոբիա` վախ սեռական ակտից, կլաուստրոֆոբիա` վախ փակ տարածություններից, ինչպես նաեւ վախ բաց տարածություններից,  տանատոֆոբիա` վախ մահվանից եւ այլն: Շատ հաճախ կպչուն մտքերի նեւրոզի առաջացման պատճառ կարող են լինել կոնֆլիկտային վիճակները, հատկապես` ամուսինների, ընտանեկան:
Կպչուն մտքերի նեւրոզը ավելի հաճախ հանդիպում է անհավասարակշիռ անձանց մոտ: Տարբեր տրավմաները, թունավորումները, ալկոհոլը եւ այն ամենը, ինչը թուլացնում է նյարդային համակարգը եւ բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա, կարող է դառնալ կպչուն մտքերի նեւրոզի պատճառ:
Մեր շրջապատում հաճախ են հանդիպում բացարձակ առողջ մարդիկ, որոնց մոտ նկատվում են կպչուն մտքեր (վախ մթությունից), կպչուն շարժումներ (ժամանակ առ ժամանակ թարթում են մեկ կամ երկու աչքերը), կպչուն բառեր (հաճախակի խոսակցության մեջ կրկնում են "ուրեմն", "այսպես", "այսինքն", "մեծ հաշվով"): Այդ անձնավորությունները գրեթե բժշկի չեն դիմում: Պատահում է նաեւ ֆիզիոլոգիական կպչուն մտքեր, որոնք ոչ մի հիվանդության նախանշան չեն հանդիսանում (բոլորիս մոտ էլ լինում են դեպքեր, երբ առավոտյան լսում ենք ինչ-որ երաժշտություն, եւ այդ մեղեդին, կարծես ամբողջ օրը մեզ ուղեկցում, իսկ հետո առանց որեւէ պատճառի անհետանում է):
Կպչուն մտքերի, կպչուն շարժումների անհեթեթությունը մարդիկ շատ լավ հասկանում են, ուզում են պայքարել դրանց դեմ, բայց շատ հաճախ չեն կարողանում դրանցից ազատվել ու տանջվում են: Այդ մտքերը կարող են արտահայտվել կպչուն կասկածների, հիշողությունների ձեւով, նրանք անվստահ են իրենց գործողությունների ճիշտ լինելու մեջ, օրինակ` բնակարանից դուրս գալուց հետ մի քանի անգամ նորից վերադառնում են` ստուգելու համար, դուռը փակե՞լ են, թե ոչ, էլեկտրական արդուկն անջատե՞լ են, թե ոչ: Նույն մտքերը կամ գործողությունները հաճախ հանդիպում են դերասանների, երաժիշտների, սպորտսմենների, դասախոսների, երգիչ-երգչուհիների մոտ:
Կարելի է առանձնացնել վախի, նեւրոզի երեք փուլ: Առաջինը` հոգեկան տրավմայի անմիջական ազդեցություն, երկրորդ` սպասողական վիճակ, երրորդ` միայն մտովի պատկերացումը կարող է ուժեղ վախի զգացողություններ առաջացնել:
Կպչուն գործողությունների մեջ են մտնում նաեւ անընդհատ կզակը քորելը, աչքերի կկոցումը, շրթունքների լիզելը, եղունգները կրծելը, հոնքերի եւ թարթիչների մազերի պոկելը, դեմքի ծամածռությունները, մազերն ուղղելու ժեստը: Եվ կարծես դա ֆիքսվում եւ դառնում է մարդու մոտ սովորություն: Հիվանդները հաճախ են նշում իրենց հիվանդության պատճառը, օրինակ` գնացքի վթար տեսած մարդը, երբեք գնացքով չի ուղեւորվի, կամ երկրաշարժ տեսած մարդը հրաժարվում է բարձրահարկում ապրելուց: Կպչուն մտքերի նեւրոզի ծանրությունը կախված է հոգեկան տրավմայի ազդեցության ուժից, նրա տեւողությունից, անհատի նյարդային համակարգի տիպից, օրգանիզմի ընդհանուր վիճակից: Այս նեւրոզը կարող է լինել անընդհատ, անընդմեջ շարունակվող եւ ձգձվող` հաճախակի սրացումներով: Սրացումներ կարող են լինել կլիմայական փոփոխությունների, եղանակի հետ կապված (գարնանային եւ աշնանային սրացումներ), հոգնածությունը, անքնությունը, երեկոյան եւ գիշերային ժամերին վախի զգացումը կարող է հասնել իր գագաթնակետին, օրգանիզմի իմունիտետի անկումը, նաեւ ամսականների ժամանակ. իսկ առավոտյան այդ մարդկանց տոնուսը բարձրանում է, եթե իհարկե, նորմալ քնած եւ հանգստացած են: Ու այդ վախի երեւույթները կամ իսպառ վերանում են, կամ շատ չնչին են:
Վախի նեւրոզը ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել բազմաթիվ հետազոտություններ, որպեսզի բաց չթողնվի որեւէ օրգանական հիվանդություն (ինֆարկտ, ինսուլտ, ուռուցք, հոգեկան հիվանդություն):
Բուժումը պետք է անցկացվի համակցված ձեւով: Բուժման հիմնական եւ արմատական մեթոդը հոգեթերապիան է` իր բազմաթիվ ձեւերով, հիպնոս, ներշնչում, ինքնաներշնչում, ինքնամարզում (AT), ամուսինների հոգեթերապիա եւ այլն, նաեւ կլիմայափոխությունը, սննդի կարգավորումը, ֆիզիոթերապեւտիկ, առողջարանային բուժումները: Եթե ճիշտ է կազմակերպված այս մարդկանց ախտորոշումը եւ բուժումը, շատ հեշտությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքների:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում