ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱՆ
ԿԱՎԵԼԱՆԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը: Թե ինչ կարգով եւ ում համար որքան կբարձրանան կենսաթոշակները եւ նպաստները, խնդրեցինք մանրամասնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:
-2015 թվականի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով` սահմանվելով 16000 դրամ: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կբարձրանան նաեւ զինվորական կենսաթոշակները: Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի 1 տարվա դրույքաչափն ավելացվում է 100 դրամով, իսկ 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար դրույքաչափը կկազմի` 500 դրամ` նախորդ տարվա 450-ի փոխարեն: Արդյունքումª հաջորդ տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը` 25.000 դրամ, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը` 87.674 դրամ, հաշմանդամության նպաստների միջին չափը` 17.766 դրամ:
- Իսկ նպաստների հետ կապված ավելացումներ սպասվում են:
- Ես միայն կարող եմ խոսել ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնողի հասանելիք նպաստներից: Սրանք այն տեսակներն են, երբ չկա օրենքով պահանջվող աշխատանքային ստաժը: Նման անձանց համար եւս կենսաթոշակները հունվարի 1-ից կբարձրանան:

ՉԱՇԽԱՏՈՂ ՀՂԻՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՆՊԱՍՏ


-Ինչպես գիտեք, աշխատող հղիներին տրամադրվող նպաստների մասով փոփոխություններ անելու հետ կապված մեծ  աղմուկ բարձրացավ: Ի վերջո, ի՞նչ եզրակացության եկավ նախարարությունը:
- Այս պահին նախագիծը դեռեւս վերամշակվում է, բայց այն հիմնական դրույթները, որոնք նախագծում տեղ են գտել, արդեն քննարկվել են ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում: Հիմնական դրույթները հետեւյալն են, որ հղիության նպաստը կվերանվանվի մայրության նպաստի, այն կվճարվի ե՛ւ աշխատող մայրերին, ե՛ւ չաշխատող մայրերին: Օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում էր ժամանակավոր անաշխատունակության շրջանում գտնվող հղիներին տրվող նպաստի չափին: Այդ չափը, ի տարբերություն հոկտեմբերին ներկայացված նախագծի, պահպանվելու է ամբողջությամբ, աշխատավարձի 100%-ի հաշվարկով: Նպաստի  գումարը տրվելու էª անկախ աշխատած տարիների քանակից, ստաժից: Նորությունն այստեղ նպաստը վճարելու գործընթացին գործատուին մասնակից դարձնելն է: Աշխատավարձի առավելագույն շեմը, որի դեպքում մայրության նպաստը կվճարի պետությունը, սահմանվել է մինչեւ 1 միլիոն դրամը: 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստացող կանանց նպաստների միլիոնից բարձր հատվածը կհաշվարկի ու կվճարի արդեն գործատուն: Նոր նախագծով նպաստ է սահմանվում նաեւ չաշխատող հղիների համարª նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով:
"Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" օրենքը փոփոխելու կառավարության նախնական նպատակը մեկն էր` աշխատող հղի կանանցից բացի, նպաստ տալ նաեւ չաշխատող հղի կանանց: Այդ սկզբունքը պահպանված է:
- Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները:
- Մենք խնդիր ունեինք կանոնակարգել ոլորտում առկա իրավիճակը: Եվ, ըստ իս, նախագիծը հնարավորինս լուծել է իր առջեւ դրված խնդիրները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում