ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

Արխիվ 12-16

ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ


Նոյեմբերի 5-ին մի խումբ մարդիկ Գայ Ֆոքսի դիմակներով` լցվել էին փողոցները  "անոնիմուսների" երթ անելու, ձեռի հետ էլ` Շանթ Հարությունյանին կրկին քաղբանտարկյալ հռչակելու: Ոստիկանությունը վերջապես ֆայմեց, որ դիմակավոր մարդիկ փողոցում անելիք չունեն, եւ 9 հոգու բերման ենթարկեց: Իսկ թե ինչու դրանից օրեր առաջ` Հելոուին կոչեցյալին մեր իրավապահների մտքով չանցավ մայրաքաղաքի հանրային վայրերը մաքրել տարատեսակ "սատանեքից" ու "չարքերից"` երեւի թե, դրա պատասխանը պետք է փնտրել ոստիկանների մասին բազում անեկդոտներում: Բայց, բնականաբար, նոյեմբերի 5-ը դարձավ նաեւ բազում քաղաքական եւ քարոզչական սպեկուլյացիաների օր:

"REMEMBER, REMEMBER
5 OF NOVEMBER"


Ենթավերնագրում, այսպես կոչված, "անոնիմուսների" շարժման կարգախոսն է: Թե որն է այդ շարժման պատմությունը, խորհրդանիշները եւ այլն` իմաստ չունի այստեղ ներկայացնել, հետաքրքրվողները դա կարող են գտնել համացանցում: Պարզապես, ուղիղ մեկ տարի առաջ` նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ "անոնիմուսների" երթի եւ Շանթ Հարությունյանի կազմակերպած զանգվածային անկարգությունների համատեղում: Այստեղ էլ առկա է պարադոքս` համաշխարհային պատմության գրեթե բոլոր հեղափոխություններում բազում հայտնի հայերի կարելի է հայտնաբերել, սակայն Երեւանում հեղափոխություն կոչվող փորձանքի նախաձեռնող Շանթը էլի ինչ-որ բան "ներմուծեց" դրսից` ի դեմս Գայ Ֆոքսի դիմակով "անոնիմուսների": Խոշոր հաշվով, դրանում նաեւ խորհրդանշական իմաստ կա` բոլոր հեղափոխություններն էլ դրսից ներմուծված եւ հրահրված երեւույթներ են, եւ իր տան մեջ հայ մարդը հեղափոխություն կոչվող տնաքանդություն անելու համար պետք է լինի կամ ապուշ, կամ` ծախու: "Անոնիմուսի" պահով մեկ ուրիշ խորհրդանիշ էլ կա` "քեռի Սեմի" պատվերով իրականացվող մայդաններում կեղտոտ աշխատանքի զգալի մասը կատարում են դիմակավորված վարձկանները` համացանցի տարածքում թաքնվելով կեղծ կերպարի (այսպես կոչված ֆեյքի) դիմակի տակ, իսկ երբ գալիս է փողոցային ջարդուխուրդի ժամանակը` արդեն իսկական ֆիզիկական դիմակի տակ: Ու պատահական չէ, որ այս նոյեմբերի 5-ին դիմակավորներին ոստիկանություն տանելուց հետո վայնասուն գցեցին, թե վաղը "Ֆեյսբուքում" ֆեյք պահելու կամ կայքերում ծածկանունով գրելու համար են բերման ենթարկելու...
Ինչեւէ, ամսի 5-ին ե՛ւ ամերիկյան "Ազատություն" ռադիոկայանն իր հաղորդման առյուծի բաժինը նվիրեց, այսպես կոչված, "քաղաքացիական անհնազանդության իրավունքին" եւ դրա խորհրդանիշ դարձրած Շանթին, ե՛ւ տարբեր գրանտածիծ կառույցներ այդ նույն "իրավունքին" նվիրված սեմինարներ ու կլոր սեղաններ անցկացրին: Եվ դա ոչ միայն նոսթալգիկ հիշողություն էր` չկայացած Մայդանի մասին, այլեւ ապագա մայդանների տեխնոլոգիայի մատուցում:

ՇԱՆԹ+ՍԱՔՈՒՆՑ+ԳԵՆԴԵՐ=?

Այդ ամենի շրջանակում "Կոնչիտայի վկաններն ընդդեմ "Իրավունք" թերթի" գործով հայցվոր, Կիեւի Մայդանում երկիր քանդելու մի քանի ամսվա պրակտիկա անցած Գայանե Առուստամյանը շրջանառության մեջ դրեց Շանթի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ու ովքեր են այդ ֆիլմի հերոսները` Շանթը, Արթուր Սաքունցը, ձեռի հետ էլ` Շանթի որդի պատանի Շահենը: Անգամ զուտ "հեղափոխական ռոմանտիկայի" տեսակետից միակողմանի է` չկա նույն գործով դատապարտված ազատամարտիկ եւ նախկին զինվորական Վարդան Վարդանյանը, ում կրծքին հազիվ տեղավորվեն մարտական պարգեւները, չկան ազատամարտիկի կենսագրություն ունեցող այլ  դատապարտյալներ, չկան նաեւ բախտի քմահաճույքով այդտեղ հայտնված ազգայնական երիտասարդներ: Իսկ ինչու չկան` ի տարբերություն խնդրագրով ԱՄՆ դեսպան Հեֆֆերնին դիմած Շանթ Հարությունյանի, նրանք Ամերիկայից "տղա կանչելը" սեփական արժանապատվությունից ցածր են համարել: Դե, եթե հարազատ երկրիդ վրա ամերիկացիներին գործ չես տալիս, ուրեմն` նույնիսկ չես էլ կարող լիարժեք հեղափոխական կոչվել, ինչքան էլ սեփական խելքից ներքաշված ու անձնվիրաբար մասնակցած լինես "հեղափոխություն" անվանված փողոցային անկարգությանը:
Դե ինչ, շղթան ամբողջացավ: Նախաձեռնեց հետագայում ամերիկացիներին "պապա" ընդունած Շանթը (այլ հարց է` ինքնուրույն, թե հանձնարարություն կատարելով), հետո փողոցներում ու հրապարակներում "Շանթի գործը շարունակելու" համար հայտնվեց գլխավոր Սաքունցը` իր այլ սաքունցիկներով հանդերձ, ում "իրավապաշտպանության" հիմնական առարկան են դեգեներատիվ եւ հակապետական խմբերը, վերջում էլ "հերոսական վավերագրական ֆիլմ" պատրաստեց Կոնչիտայի վկա ակտիվիստը, որը այս ամռան գրեթե պատերազմական շրջանում զազրելի պացիֆիստական ցույց էր կազմակերպել Երեւանում` ՀՀ իշխանություններին Բաքվի հետ հավասար մեղադրելով: Այդ ամենն արդեն նողկալի է, եթե, իհարկե, Հայաստանն է քո իրական հայրենիքը, այլ ոչ թե կանաչ թղթադրամը:
Ի դեպ, Շանթի "հեղափոխության" հետ կապված` այլ մութ պահեր էլ կան: Այսպես, բերման ենթարկվածների մեջ ՀԱԿ-ի մի քանի երիտասարդ հայտնի ակտիվիստներ կային, սակայն Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի սարքած հիսթերիայից հետո նրանք ոչ միայն ազատ արձակվեցին, այլեւ նրանց անունները չհիշատակվեցին քրգործում: Ուշադիր նայեք համացանցում առատորեն լցված "հեղափոխական" օրվա տեսանյութերը, եւ կտեսնեք այդ երիտասարդ պարապած սադրիչներին, ովքեր Շանթի հետ մեկտեղ` ոստիկաններին ծեծող-ջարդող հիմնական դերակատարներն են: "Ֆեյսբուքում" այժմ պտտվում է յուրահատուկ "սերիալ", ուր անուն առ անուն նկարագրված է եւ դեռ նկարագրվելու է, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ հնարքներով է խուսափել զինծառայությունից: Արդյունքում` թիկունքում ամերիկյան հովանին վայելող գարշահոտ ՀԱԿ-ն ունեցող դասալիքները մնացին բացարձակ անպատիժ եւ ուրախ-ուրախ պատրաստվում են նոր սադրանքների, իսկ քրեական պատժի ամբողջ ծանրությունը բաժին է հասել ազատամարտիկի կենսագրություն ունեցողներին: Ի՞նչ է, ՀԱԿ-ի ակտիվիստ լինելը անպատժելիության երաշխի՞ք է: Գումարած դրան` քրեական վարույթում էլ զգացվում են "6-րդ շարասյան" ձեռագրի հատկանիշներ: Գործը սկզբում հարուցվել էր ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնության գործադրման հոդվածով, սակայն հետո վերաորակվել էր ոչ թե զանգվածային անկարգությունների, այլ` խուլիգանության: Ինչո՞ւ խուլիգանության, որպեսզի հետո տարբեր եվրադատարաններում ավելի հե՞շտ լինի ՀՀ իշխանություններին "սխալ հանելու" գործը, եւ հնարավոր լինի ականջից ձգելով` "հաստատել" քաղբանտարկյալության վարկածը...
Չէ՞ որ մայդանչիներին եւ մայդանների պատվիրատուներին ցանկացած գնով անհրաժեշտ է "լեգենդար հեղափոխականների" միֆ ստեղծել, այդ միֆի բաղկացուցիչ մաս դարձնել տարբեր սաքունցների եւ այլ գենդերաստների, ու հանրության գիտակցությունն այնպես պղտորել, որ սատանան էլ գլուխ չհանելով` գլուխն առնի ու փախչի:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
ՄԱՆՐԱԴՐԱՄՆԵՐԸ


"Շանթապատմանը" զուգահեռ` հանրության ուղեղը խցկեցին Թուրքիայում արտադրված մի շինծու սկանդալ` իբր Շառլ Ազնավուրը թուրքերից ստացել է "Ոսկե սոսի" մրցանակ, եւ իր տված հարցազրույցում գովաբանել թուրքերին, եւ մի բան էլ պնդել, թե իր մայրը թրքուհի է... Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում կեղծ հարցազրույց էր հրապարակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նրա անունից մի շարք հայտարարություններ էին արվել ("ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով", "թուրքերը խղճով մարդիկ են", "անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը"): Դե պարզ է, ինչպես ֆաշիստական Գերմանիայում ուսուցանում էր քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը` ինչքան ավելի ահավոր է սուտը, այնքան ավելի հեշտ են դրան հավատում: Եվ հայոց հանրային կարծիքն ալեկոծվեց` ոմանք հավատացին մեր թրքաբարո "պրոֆեսիոնալների" կողմից խնամքով թարգմանված եւ լույս ընծայված այդ զազրելի կեղծիքին եւ սկսեցին վշտացած դաժանորեն քննադատել Ազնավուրին, մյուսները ենթադրեցին, որ թուրքերը պարզապես սարքել են Ազնավուրի գլխին եւ ենթատեքստից կտրված ձեւով մատուցել նրա խոսքը, իսկ տարատեսակ "հայ-թուրքական պլատֆորմների" 30 արծաթի ասպետները սկսեցին պնդել, թե Ազնավուրը ճիշտ էլ արել է, որ այդպես "վերանայել" է իր մոտեցումները` Մեծ եղեռնին:
Ճշմարտությունը հրապարակեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` Շարլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել: Թվում էր, թե կարելի է վերջակետ դնել: Բայց արի ու տես, որ ամերիկյան շահերի մեկ այլ սպասավորի` Վարդան Օսկանյանի հիմնադրած "Սիվիլնեթը", որը ֆեյսբուքյան բազում օգտատերեր վաղուց կնքել են "Զիբիլիթաս" անունով, մեծագույն եռանդով լծվել է թուրք գործընկերների պաշտպանությանը` ջանալով ամեն գնով ապացուցել, որ մեր ԱԳՆ-ն սուտ է ասել: Մի զազրելի առաքելություն` ամեն գնով պղծել ու փչացնել մեր հայ մեծերից մեկի անունը: Եվ ահա "Սիվիլնեթը" "կապ հաստատեց Posta թերթի խմբագրության եւ հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ: Լուրի պատասխանատու խմբագիր Սերքութ Պոզքուրթը "Սիվիլնեթի" հետ զրույցում պնդեց, թե "600 հազար տպաքանակ ունեցող թերթում անհնար է իրականությանը չհամապատասխանող լուր գտնել": Նա հրաժարվեց նաեւ լուրը հավաստող հավելյալ փաստեր տրամադրելուց": "Սիվիլնեթը" նաեւ մեջբերում է թուրք պրոդյուսեր Օզերմանի խոսքը. "Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել: Նա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով եւ հենց այս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը":
Ուշադրություն դարձրեք` թուրքը Ազնավուրի տարբեր ասելիքներից "կոլաժ" է արել եւ դա խոստովանում է: Բայց, այնուամենայնիվ, նույն "Սիվիլնեթը" այդ թուրք լրատվամիջոցից ստացած լուսանկարները ջանում է անցկացնել ստույգ ապացույցի տեղ, թեեւ պարզից էլ պարզ է, որ լուսանկարներն էլ են "կոլաժ" արած: Նույն հաջողությամբ բավական է վարձատրել համապատասխան համակարգչային մասնագետներին եւ տրամադրել 2-3 օր ժամանակ, ու արդյունքում կարտադրեն ամբողջ "Զիբիլիթասի" մասնակցությամբ խմբակային պոռնո կամ ուրիշ մի բան, ու այդ "ֆոտոսեսիայի" իսկությունը չեն կարողանա ժխտել նույնիսկ փորձագետները:
Ահա այդպիսի ծայրաստիճան բարոյական անկում մեծ ու փոքր մայդանչիների մոտ: Իսկական թշվառություն` առանց որեւէ պերճանքի` անկախ նրանց վաստակած գումարներից: Դե, եթե ոմանք որպես գերագույն արժեք դավանում են ոչ թե ազգն ու հայրենիքը, այլ կանաչ թղթադրամը, ապա բարոյական անկման խորությունը սահման ունենալ չի կարող, մեկը մյուսի հետեւից ոտնահարվում են բոլոր բարոյական արգելքներն ու սրբությունները: Այդ անդունդը պարզապես անհատակ է:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում