ՎՐԱՍՏԱՆԸ ԿԹԵՔՎԻ՞ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԹԵՔՎԻ՞ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ


Կարծես թե բավականին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվում ԱՄՆ-ում, որն անշուշտ իր արտացոլումը կգտնի ողջ աշխարհում: Խոսքն օրերս տեղի ունեցած ամերիկյան ընտրությունների մասին է, որոնց ընթացքում համալրվեցին ոչ միայն օրենսդիր վերին կառույցները, այլեւ նահանգային մարմինները:

ՕԲԱՄԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Եվ ահա ընտրությունների արդյունքում ամերիկյան գործնականում գրեթե բոլոր հիմնական կառույցների, այդ թվումª Կոնգրեսի եւ Սենատի մեծամասնությունն անցավ հանրապետականներինª ըստ էության դեմոկրատ նախագահ Օբամային զրկելով իշխանական հիմնական լծակներից: Իհարկեª դա առաջին հերթին Օբամայի խոշոր պարտությունն էր, որը վկայում է, թե ինչ խայտառակ մակարդակի է հասել նրա անձնական վարկանիշը: Չնայած աշխարհի համար էականն այն չէ, որ ամենուր առաջ են գալիս հանրապետականները. դրանից ամերիկյան քաղաքականությունը, եթե փոխվի, ապա միայն դետալային առումով, իսկ բովանդակությամբ, անկախ նրանից, թե ովքեր են իշխանության ղեկին, ամեն ինչ կմնա նույնը: Այդ տրամաբանությունը գործել է եւ դեռ կգործի: Միայն թե այս "միջանկյալ" փուլում, քանի դեռ հանրապետականներն ամեն ինչ վերցրել են, սակայն թիվ մեկª նախագահական աթոռը դեմոկրատների ձեռքին է, կարող են շատ անակնկալներ լինել: Բանն այն է, որ այսպիսով ամերիկյան նախագահը մեծապես զրկվում է ազատ գործունեության հնարավորությունից, քանի որ, վստահաբար, հանրապետականները չեն հրաժարվի նախագահի ամեն մի քայլը ձախողելու եւ այդ հիմնական աթոռը եւս իրենց վերցնելու այսքան լավ առիթից: Իսկ դա խոստանում է մեկ բան, որ այդ ներամերիկյան պատերազմների արդյունքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն էլ ավելի է սրելու առանց այդ էլ քաոսային դարձած համաշխարհային մթնոլորտը: ԱՄՆ-ի համար, անշուշտ, դա շատ վատ է: Բայց սա այն դեպքը չէ, որ ինչ վատ է ԱՄՆ-ի համար, անպայման լավ է լինելու մյուս բոլորի համար: Այսինքնª ներամերիկյան այդ ներքին քաոսի արտահանումը, թերեւս, շատերի համար կդառնա վտանգավոր:
Բայց նաեւ այն, որ եթե դա տանի ամերիկյան արտաքին մեծ ծրագրերի ձախողման կամ ոչ լիարժեք իրականացման, ապա մյուս խոշոր խաղացողները, այդ թվում, Ռուսաստանը նման ձախողումներից լավագույնս օգտվելու հնարավորություն են ստանում:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ


Այս իրավիճակի արդյունքում տարբեր ուղղություններով սրացումներն էլ իրենց երկար սպասեցնել չտվեցին: Մասնավորապեսª բավականին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվում մեր հյուսիսային հարեւան Վրաստանում, որտեղ օրերս միանգամից մի քանի առանցքային նախարարներ ոչ միայն իրենց պաշտոնները լքեցին, այլ նաեւ ժամանակին ռուսաստանաբնակ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու կողմից ստեղծված "Վրացական երազանք" իշխող կոալիցիան: Հրաժարականների այս շքերթն ինչքան որ անսպասելի, նույնքան էլ կանխատեսելի էր: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վրացական դատախազությունն այն պահին, երբ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Եվրոպա էր այցելել, իսկ Գլխավոր շտաբի պետն էլ մեկնել էր ԱՄՆ, սկսեց ձերբակալել ՊՆ-ի բարձրաստիճան հրամանատարությանը: Իմաստը կարելի էր հասկանալ. չեզոքացնում են բանակը` հանկարծակի հակազդեցությունը բացառելու նպատակով: Իսկ դա, սովորաբար, լինում է այն դեպքում, երբ պաշտպանության նախարարը նախª երկրի ներսում իր խոշոր թիմն ունի, ապաª արտաքին լուրջ աջակցություն: Ալասանիայի մասով այդ տրամաբանությունը գործում էր, հաշվի առնելով, որ նա նախª "Վրացական երազանքի" արեւմտամետ թեւի լիդերներից մեկի համարումն ուներ, ով նաեւ արեւմտյան աջակցության հաշվին իր դիրքերն այնքան ամուր էր համարում, որ նույնիսկ իր սերտ կապերն էր պաշտպանում նախկին նախագահ Սահակաշվիլու թիմի հետª չմտածելով անգամ դրանք քողարկելու մասին: Իսկ սեփական ազդեցիկ թիմակիցների մասին է վկայում այն, որ Ալասանիայից անմիջապես հետո պաշտոնը լքեց նաեւ մեկ այլ ազդեցիկ եւ ոտից գլուխ արեւմտյան գործիչ ու "համատեղության կարգով" էլª պաշտպանության նախարարի կնոջ քույր արտգործնախարար Մայա Փանջիկիձենª իր հետ տանելով ԱԳՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ դեսպանների: Եվ, վերջապես այն փաստը, որ նրանց հաջորդեց եւս մեկ ազդեցիկ պաշտոնյաª եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ապաª ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Դոլիձեն, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ պարզապես "Վրացական երազանքի" արեւմտամետ թեւին մի հարվածով զրկում են իրենց դիրքերից: Այսինքն, որ Վրաստանում տեղի ունեցավ, այսպես ասենք, աշխարհաքաղաքական հեղաշրջման պես մի բան: Ասենքª այդ մասին է վկայում նաեւ այն, որ նույն Պետրիաշվիլին հայտարարում է, թե Վրաստանում "բռնապետությունը մոտենում է, ժողովրդավարությունը վտանգի մեջ է", Փանջիկիձեն, թեª Վրաստանի եվրաուղղությունը վտանգի տակ է: Վերջապես Ալասանիան էլ ավելի առաջ գնացª ՊՆ-ի իր նախկին ենթականերին ձերբակալելու դատախազության գործողությունները համարելով Ռուսաստանից կազմակերպված օպերացիա: Եվ, վերջապես, չհապաղեցին իրենց մտահոգությունները հնչեցնել Վրաստանում ամերիկյան դեսպանն ու Պետքարտուղարությունը, ինչը եւս վկայում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես Վրաստանին ձեռքից բաց թողնելու վտանգ տեսնում է: Բայց եթե իրականում էլ տեղի ունեցածը լավ կազմակերպված աշխարհաքաղաքական հեղաշրջում էր, միեւնույն է, ԱՄՆ-ը հակազդեցության այնքան էլ լայն հնարավորություններ չունի, քանի որ, փաստացի, Վրաստանում ընդամենը փոխարինել են կառավարության մի քանի անդամների, ինչն իրենց իրավունքն է: Ուստիեւª ամերիկյան դեսպան Ռիչարդ Նորլանդը հազիվ կարողանում է ֆիքսել հետեւյալը. "Գիտեմ, որ ողջ համաշխարհային հանրությունը եւ Վաշինգտոնը հետեւում է այս ամենին: Իհարկեª նախարարների կաբինետի փոփոխությունը վրացիների գործն է: Սակայն տարածաշրջանում տեղի ունեցող հուզումների եւ տնտեսական մարտահրավերների ժամանակ Վրաստանն ամենից շատ կայունության, միասնականության կարիք ունի":
Թե դեսպանն այդ ինչ "տարածաշրջանային հուզումների" մասին է խոսում, մնում է միայն երեւակայել: Իսկ "տնտեսական մարտահրավերներ" միշտ էլ կան եւ հենց դրանց դիմակայելու համար է, որ պետությունները պարբերաբար թարմացնում են իրենց կառավարությունները: Մի խոսքովª լուրջ կշտամբանքի եւ ոչ մի տեղ ամերիկացիները չունեն, առավել եւս, որ վրացական իշխանությունները հավաստիացնում են, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ չի խանգարելու կամ ուղղված չէ Վրաստանի եվրաինտեգրման հետ:
Բայց իրականում բոլորն են հասկանում, որ իրավիճակը "մի փոքր" այլ է: Օրինակª ԱՄՆ-ն ամեն ինչ անում է` Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու համար, իսկ նրա հարավկովկասյան ամենասերտ դաշնակից Վրաստանը շարունակում է իր համար ավելացնել դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը ու վերականգնել դեռ 2008թ-ից կտրված օդային հաղորդակցությունը: Ավելինª Հայաստանին էլ հնարավորություն է տալիս Եվրասիական միությանն անդամակցելովª վրացական տարածքներով անարգել կապվել ՌԴ-ի հետ: Էլ չասած, որ պետնախարար Պատա Զաքարաշվիլին, հիշեցնենք, որ հազիվ այդ պաշտոնին նշանակված` արդեն խոսում էր Աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտության մասին, հիմա էլ մեկ ուրիշ ոչ ամերիկահաճո առանցքային գաղափար է առաջ քաշում: Որ Հայաստանը կարող է Վրաստանի համար Եվրասիական միության հետ կապի օղակ դառնալ, եւ նույն բանն էլ կարող է Վրաստանն անել Հայաստանի համարª Եվրոպայի հետ հարաբերությունների առնչությամբ: Դա նոր գաղափար չէ, սակայն երբ այս "ծանր" պահին վրացական բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այդ մասին, հազիվ թե դա Վաշինգտոնում ողջունեն:
Խնդրին մյուս կողմից նայենք.  նորից հասնում ենք մեկ այլ հին ճշմարտության: ԱՄԵՐԻԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԵՌՈՒ ԵՆ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸª ՀԵՆՑ ԿՈՂՔԻՆ: Ավելին. այն պահին, երբ Ռուսաստանը փակել էր իր դռները վրացական ապրանքների առաջ, նախկին նախագահ Սահակաշվիլին, ինչքան էլ որ ցանկացավ, միեւնույն էª Եվրոպայում հազիվ մի քանի շիշ գինի կարողացավ վաճառել: Հենց դրա հետեւանքն էր, որ Ռուսաստանից եկած Իվանիշվիլուն հաջողվեց լայն հասարակական շարժում ստեղծել եւ իշխանությունը վերցնել, քանի որ այդ ամենի տակ անթաքույց դրված էր ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարը: Այսինքնª Վրաստանն այդ մեծ փորձությամբ անցել է եւ ասել, թե հիմա լրջորեն կխանդավառվի եվրաինտեգրումների հետ կապված խոստումներով, երեւի թե միամտություն կլիներ: Առավել եւս, որ նույն Զաքարաշվիլին պնդում է նաեւ, որ այս պահին Վրաստանում կա ռուսների հետ հարաբերությունների կարգավորման մեծ հասարակական պահանջ:
Մի խոսքովª թե ուր կտանեն վրացական այս զարգացումները, դեռ կտեսնենք, առավել եւս, որ դա նոր-նոր է սկսել եռալ եւ պատասխան հակազդեցությունն էլ է սպասվում: Իսկ մեզ համար դա կարեւոր է այնքանով, որ միայն Վրաստանի հստակ ռուսական ուղղվածության պարագայում է, որ Աբխազական երկաթուղու վերագործարկումը կմտնի իրականացման փուլ: Իսկ դա, համոզված ենք, Եվրասիական միությանն անդամակցելուց հետո դառնում է Հայաստանի համար ամենաառանցքային խնդիրներից մեկը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում