"ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՖԱԼՍՏԱՐՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ"
Արխիվ 12-16ՖԱԼՍՏԱՐՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ"
Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, գործարար ՌՈԲԵՐՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ումից պարզաբանեցինք նրա մոտեցումները անցած եւ ներկա գործընթացների, քաղաքական իրավիճակի եւ երկրում առկա խնդիրներից դուրս գալու նրա տեսլականի վերաբերյալ:-Լուրեր են պտտվում, որ Դուք դուրս եք եկել ԲՀ կուսակցության շարքերից: Ո՞րն էր պատճառը:
- Լուրջ պատճառ, որպես այդպիսին, չկար: Ուղղակի իմ գործունեության բնագավառից ելնելով` ես արդեն չէի կարողանում ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ մինչ այդ ես` որպես ԲՀԿ տարածքային ղեկավար, ակտիվ էի, ուստի որոշեցի դուրս գալ կուսակցությունից եւ դիմում գրեցի: Իմ դիմումի համաձայն` դուրս եկա կուսակցության շարքերից:
- Երկրում ընթանում են ոչ իշխանական եռյակի կողմից ծավալված, այսպես կոչված, ընդդիմադիր գործընթացներ: Կխնդրեի Ձեր կարծիքը հայտնել այդ գործընթացների վերաբերյալ:
- Ճիշտն ասած, մի քիչ չեմ պատկերացնում այդ շարժման իմաստը: Չգիտեմ` կարող է ես լավ չեմ հասկանում քաղաքականությունից (ժպտում է): Ես կարծում եմ` հիմա այդ գործընթացների պահը չէ. ոչ նախագահական, եւ ոչ էլ ԱԺ-ի ընտրություններ կան առջեւում, որոնց շրջանակներում փորձում են դիվիդենտներ ստանալ:
Քաղաքական կառույցի հիմնական նպատակը դիվիդենտներ շահելն է, որով մարդկանց կողմնորոշում են եւ ուղղորդում համապատասխան գործունեության, իսկ այս պահին հարցը իշխանություններից ինչ-որ տասներկու կետերից բաղկացած պահանջների բավարարման մասին է: Դրանք էլ այն պահանջները չեն, ըստ իս, որոնք երկիրը կարող են այս վիճակից դուրս հանել: Մի պահ ֆալստարտի տպավորություն է թողնում նրանց սկսած գործընթացը: Եթե այդ տասներկու պահանջներում ես գտնեի գոնե մեկը, որը էական, իրական փոփոխություն կմտցներ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի մեջ, ես էլի իմաստ կտեսնեի այդ շարժման մեջ, բայց, ճիշտն ասած, չեմ տեսնում, չեմ պատկերացնում:
- "Եռյակը" հայտարարում է, որ երկրում տիրող իրավիճակի արդյունքում անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն:
- Նախագահական արտահերթ ընտրությունների մասին ես չեմ լսել: Կոնկրետ ԲՀԿ-ի կողմից նման հայտարարություն չեմ լսել, իսկ մյուս կուսակցությունների, օրինակ` "Ժառանգության" կողմից, դա միշտ էլ եղել է: Դա նորություն չի, միշտ էլ մինչեւ ընտրությունները նման հայտարարություններ լինում են:
- ԲՀԿ-ի կողմից հայտարարվեց, որ եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կպարտադրենք իշխանափոխություն:
- Նախ ասեմ ձեզ, որ նրանց ներկայացրած պահանջների մասին ես արդեն նշել եմ, ու դրանք չեմ համարում որպես իշխանափոխության պատճառ: Իսկ ինչ վերաբերում է պահանջի արտահայտման ձեւաչափին, ապա կասեմ, որ վաղն էլ նրանք կարող է ասեն` եթե արեւը հանկարծ այն սարի ետեւից դուրս չգա, ինչ ուզենք, դա էլ կանենք. հիմա ինչ` պիտի արեւին պարտադրենք նրանց ուզած սարի ետեւից դուրս գա՞:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

