ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՀԵՏ է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՀԵՏ
է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Ինչպես հայտնի է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել հՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է «Միստր Շեդո» ընկերությունից` հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար: Սակայն, ինչպես տեղեկացանք datalex.am-ից, հիմնադրամի ներկայացրած հայցը վերադարձվել է հետեւյալ պատճառաբանությամբ. «Հայցադիմումի ուսումնասիրությունից դատարանը պարզել է, որ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից դատարան ներկայացրած հայցադիմումը ստորագրել է Վ. Կարապետյանը, սակայն վերջինիս պաշտոնեական դրությունը նշված չէ, այսինքն` հայցվորի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված իրավական պահանջը, ուստի հայցադիմումն այդ հիմքով ենթակա է վերադարձման»,- ասված է որոշման մեջ:
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից» հայցի մանրամասների եւ վերջիններիս առաջիկա անելիքների մասին մանրամասներ մեզ խոստացան ներկայացնել առաջիկայում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

