ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՀԵՏ է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Ինչպես հայտնի էª "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը" դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է "Միստր Շեդո" ընկերությունից` հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար: Սակայն, ինչպես տեղեկացանք datalex.am-ից, հիմնադրամի ներկայացրած հայցը վերադարձվել է հետեւյալ պատճառաբանությամբ.
"Հայցադիմումի ուսումնասիրությունից դատարանը պարզել է, որ "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" հիմնադրամի կողմից դատարան ներկայացրած հայցադիմումը ստորագրել է Վ. Կարապետյանը, սակայն վերջինիս պաշտոնեական դրությունը նշված չէ, այսինքն` հայցվորի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված իրավական պահանջը, ուստի հայցադիմումն այդ հիմքով ենթակա է վերադարձման",- ասված է որոշման մեջ: "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից" հայցի մանրամասների եւ վերջիններիս առաջիկա անելիքների մասին մանրամասներ մեզ խոստացան ներկայացնել առաջիկայում: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ