ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Վերջերս որոշ հայրենի լրատվամիջոցներ արջի ծառայություն մատուցելով ու թուրքերի ջրաղացին ջուր լցնելով` սկսել են լայնորեն քննարկել, վերլուծել ու ներկայացնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «հարցազրույցը» ոմն թուրք պրոդյուսերի հետ: Ավելին` նույն աղբյուրները սկսել են գրել, թե իբր Ազնավուրը թուրքական մրցանակ է ստացել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տվել էր կարճ մեկնաբանություն. «Շառլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել»: Բայց արի ու տես, որ ոմանք շարունակում են շահարկել թեման հայրենի ԱԳՆ-ին գոնե մի անգամ հավատալու փոխարեն` «հալած յուղի» պես ընդունելով թուրքական լրատվամիջոցների հերքումները: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, եւ ինչո՞վ է ձեռնտու ընդդեմ Շ. Ազնավուրի այս նենգ արշավը, երեկ` կառավարության նիստից հետո, փորձեցինք պարզել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Սակայն վերջինս կայծակնային արագությամբ ճեղքեց ու անցավ լրագրողներիս` միայն նշելով, որ հոգնել է այդ կարգի հարցերից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

