"ԵՌՅԱԿԻ" ԷՆԵՐԳԻԱՆ ՀԱԶԻՎ ՀԵՐԻՔՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"
Երեկ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ի լուր հանրության եւ ի գիտություն ոչ իշխանական "եռյակի"` հայտարարեց, որ չի հավատում, թե թեժ քաղաքական աշուն կամ թեժ այլ եղանակ կլինի. "Որպեսզի ինչ-որ բան տաքացնես կամ թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրել:
Ես կարծում եմ` "եռյակի" էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ-որ մի բան տաքացնելը": Շտապելով պատասխանել հաջորդ հարցին` պարոն նախարարը նշեց, որ Հանրապետականների էներգիան շատ-շատ է: Այստեղից պետք է հետեւություն անել, որ հաշվի առնելով "եռյակում" ՀԱԿ-ի` նախկին ՀՀՇ-ի առկայությունը, միտինգավորները պետք է անցնեն "կեռոսինկաների" եւ "ֆուջիկաների", որպեսզի անհրաժեշտ տաքություն ու թեժություն ապահովեն, այլապես նրանց անհաջողությունների վրա արդեն սկսել են քաղաքական դաշտում էլ "ղժժալ" անգամ ընդդիմադիր, բայց ոչ "եռյակի" անդամ պատգամավորները: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ