47 ՀԱՄԱՐԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

Արխիվ 12-16

47 ՀԱՄԱՐԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻՑ  ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

 

Նուբարաշեն վարչական շրջան հասնելը հատկապես երեկոյան ժամերին, մեղմ ասած, մեծ խնդիր է: Վարչական շրջանին ընդամենը երկու  հասարակական տրանսպորտ է սպասարկում 47 համարի միկրոավտուբուսն ու 16 համարի ավտոբուսը: Վերջինը, սակայն, ինչպես  վստահեցնում են  թե տողերիս հեղինակը, թե այլ նուբարաշենցիներ, ժամը 19:30-ից  հետո  «անհետանում է»: Հույսը մնում է   47 համարի միկրոավտուբուսը, որը հիմնականում երեկոյան ժամերին  մեծ մասամբ աշխատում է գերծանրաբեռնված` 15-20,  անգամ  երեսուն րոպե ինտերվալներով  սպասարկելով բնակիչներին, որի պատճառով նուբարաշենցիները ստիպված տուն են հասնում տաքսիներով: Իսկ նրանց, ում հաջողվում է մեծ դժվարությամբ  խցկվել միկրոավտոբուս,  հաճախ կատակում են, թե պետք է  դիմել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին «47 համարից տուժածները» անվանումով հաղորդում պատրաստելու նպատակով:  Տողերիս հեղինակը մի քանի անգամ զանգահարել  է քաղաքապետարանի թեժ գիծ: Պատասխանը հիմնականում  հետեւյալն է` ավտոմեքենաները քիչ են, դրա համար էլ հնարավոր չէ  ավելի փոքր ինտերվալներով աշխատել: Միաժամանակ,  սակայն հավաստիացնում են, որ  խիստ հանձնարարարական կիջեցնեն  երթուղին սպասարկող կազմակերպությանը`  քաղաքացիների դժգոհությանը ընթացք տալու համար:

«Իրավունքի» թղթակցին հաջողվեց կապ հաստատել  47  համարի երթուղին սպասարկող  կազմակերպության ներկայացուցիչ Ալիկ Նալբանդյանի հետ: Վերջինս նախ անակնկալի եկավ, երբ լսեց, որ իրեն լրատվամիջոցի ներկայացուցիչ է զանգահարել: Իսկ երբ  լսեց մեր հարցադրումը 47 համարի երթուղու վատ աշխատանքից  նուբարաշենցիների դժգոհության մասին, արագ-արագ ասաց. «Այսինքն, ի՞նչն է  վատ աշխատում»:

Երբ մանրամասնեցինք, խոսքն ինչի մասին է, պրն Նալբանդյանն ասաց, որ չի կարող հարցին պատասխանել, բայց հավաստիացրեց, որ ոչ մի անգամ բողոքներ նուբարաշենցիներից չի ստացել:

Ինչ վերաբերում   երեկոյան ժամերին մեքենաների քիչ լինելուն, Ալիկ Նալբանդյանը  ասաց, որ մեքենաների քչություն չկա: Իսկ թե քանի մեքենա է  երեկոյան ժամերին սպասարկում ուղեւորներին, մեր զրուցակիցն ասաց. «Նայած օր: Կոնկրետ թիվ չկա, որովհետեւ ռեմոնտ ա, հիվանդ ա: Մոտավոր եթե ասեմ 20 մեքենա աշխատում է»:

- Եթե 20 մենքենա  է աշխատում, ինչո՞ւ են  ուղեւորները  երեկոյան ժամերին տուն հասնում հիմնականում տաքսիով կամ էլ եթե հաջողվում է  նստել միկրոավտոբուս, խցկված, կներեք  արտահայտությանս համար, շախմատի ձիու կարգավիճակով:

-Ես դա հիմի չեմ կարա ասեմ: Ես պետք է ուսումնասիրեմ,  նոր ասեմ:

- Իսկ առավոտյան ժամերին եւս 20 մեքենա է աշխատո՞ւմ:

- Դե ախր, նենց տեղ եք զանգահարել, կոնկրետ ձեզ չեմ կարա ասեմ:Նենց թվեր եք ուզում…  պետք է գիծ զանգեք, որ կոնկրետ թվեր ասեն: Դուք պետք է դիսպետչերանոց զանգահարեք, որ ձեր ուզած թվերն ասեն:

- Իսկ դիսպետչերանոցը  Ձեր ենթակայության տակ է, դուք վերահսկում եք նրանց աշխատանքը:

-Ընդհանրապես քաղաքի բոլոր գծերը քաղաքապետարանի ենթակայության տակ են:

- Իսկ դիսպետչերանո՞ցը:

- Ես պետք  է ձեր նման հետաքրքրվեմ, իմանամ:

- Այսինքն` Դուք չգիտե՞ք դիսպետչերանոցը Ձեր ենթակայության տակ է, թե ոչ:

- Ահա:

Ի դեպ, Ալիկ Նալբանդյանը հրաժարվեց  անգամ 47  համարի երթուղին սպասարկող  իր կազմակերպության  անվանումն  ասել` համարելով դա  երկրորդական:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ- ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը, ով կարճ ժամանակ ընդգրկված է եղել  տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովում,  մեզ հետ զրույցում  հիշեցրեց հասարակական տրանսպորտի մասին օրենքի համապատասխան դրույթը. սպասարկողը պարտավոր է  ապահովել երթուղով նախատեսված չվերթերի քանակը: Քաղաքապետարանի այդ մեկնաբանությունը  (նկատի ունի մեքենաների քանակը-խմբ.) նույնն է, թե   քաղաքապետարանը չի վերահսկում հանրային տրանսպորտի ոլորտը:

Անդրադառնալով  47  համարի երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացուցչի այն հայտարարությանը, թե 47 համարի երթուղին սպասարկող մեքենաների հստակ թիվ չի կարող ասել, Բաբկեն Պիպոյանի խոսքով` կա սահմանված նորմ, կարգ, չվացուցակով նախատեսված երթերի թիվ, որը սպասարկող ընկերությունը պարտավոր է ապահովել: ՀԿ-ի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ տվյալ երթուղին սպասարկող դիսպետչերանոցը երթուղին սպասարկող կազմակերպության վերահսկողության տակ է: Այլ հարց է, որ երթուղին սպասարկող կազմակերպությունը կարող է չիմանալ, օրինակ, թե երեկ կամ առաջին օրը քանի մեքենա է շահագործվել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ- ի ղեկավարը կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխություններ անելուց հետո միայն,  այլ ոչ թե  տրանսպորտի գինը բարձրանելուց հետո:

Քաղաքապետարանից պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց: Արդեն երեք օր է, փորձում ենք կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  հետ, սակայն վարչությունից մեզ փոխանցում են, որ ինքը կամ շենքից դուրս է եկել կամ պատվիրակություն է եկել եւ նրա հետ հանդիպման է:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում