«ՀԱՅ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՐԱԶԱՆՔՆ

ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑ»


«Իրավունքն» արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան կյանքից հեռացել է մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ բնության ու հասաակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆՆ, ով այս տարի ամռանը նշեց իր 75-ամյակը:

Չնայած նա իր գիտական ողջ գործունեության ընթացքում ձեռք էր բերել մեծ ճանաչում, ոչ միայն Հայաստանում այլ նաեւ ամբողջ աշխարհում, սակայն նրա մի վաղեմի երազանքն այդպես էլ անկատար մնաց: «Իրավունքի» հետ զրույցներից մեկում գիտնականը նեղսրտել էր, որ իր ընկերոջը` Ճապոնացի հայտնի նկարիչ, գիտնական, քաղաքական գործիչ ՏԱԴԱՍԻ ԳՈԻՆՈԻՆ տված խոստումը չի կարողանում իրականություն դարձնել.

«Ուտագավա մշակութային դպրոցը, որը գոյություն ուներ 18-19-րդ դարերում, տվեց շատ արվեստագետներ ճապոնական փորագրությունների ասպարեզում` Ուտագավա Տոյոկունի սերունդ, Ուտագավա Կունիսադա, Ուտագավա Հիրասիգե եւ այլն: Ժամանակին Վան Գոգն իր սիրուհուց նվեր է ստացել «Օսախի կամուրջը վարար անձրեւի տակ» նկարը, որի հեղինակը Ուտագավա Հիրոսիգեն է: Այնուհետեւ նա ստանում է երկրորդ նկարը` «Ծաղկած սալորենի»: Նվեր ստացած նկարների տպավորության մասին Վան Գոգը նամակագրությամբ կիսվում է իր ընկերների հետ: Այնուհետեւ դիմում է եղբորը, որպեսզի գնի իր համար նմանատիպ տարբեր փորագրություններ: Այժմ Վան Գոգի թանգարանում պահպանվում են շուրջ 400 նման փորագրություններ»,- «Իրավունքի» հետ զրույցում գրեթե մեկ տարի առաջ պատմեց Ռ.Մելիք-Օհանջանյանն ու ոգեւորությամբ նշեց, որ իր ընկեր ճապոնացի հայտնի նկարիչ, գիտնական, քաղաքական գործիչ ՏԱԴԱՍԻ ԳՈԻՆՈՆ նախ վերականգնել է Ուտագավայի դպրոցի ավանդույթները (քանի որ դրանք 20-րդ դարասկզբում գրեթե գոյություն չունեին), ապա հավաքել Վան Գոգի նկարների հավաքածուի ամբողջական պատկերները` շուրջ 250 նկար: Վան Գոգի այդ հավաքածուն, որը ձեռք է բերել Տադասի Գոինոն, ցուցադրվել է աշխարհի առաջավոր թանգարաններում: Պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի ակտիվ աջակցությամբ 1994 թվականին առաջին անգամ այդ հավաքածուն ցուցադրվեց Հայաստանի Ազգային Պատկերասրահում, այնուհետեւ Ս. Պետերբուրգի Էրմիտաժում, Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում, Ուկրաինայում, Լատվիայում, ԱՄՆ-ում, Մալթայում: Ցուցահանդեսի փակման ժամանակ պրոֆեսոր Գոինոն պաշտոնապես հայտարարեց, որ այդ արվեստի քարոզչությունը որ երկրից սկսվել է, այսինքն` Հայաստանից, նվիրում է հենց այդ երկրին, մասնավորապես պրոֆեսոր Մելիք-Օհանջանյանի կողմից հիմնադրված Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղին: Մի պայմանով, որ այդ ակադեմիան հիմնադրի 19-րդ դարի ճապոնական այդ ունիկալ փորագրութունների (որը հավաքել է Վան Գոգը) մշտապես գործող թանգարան: Սկսած դեռեւս 1999 թվականից պրոֆեսոր Ռ. Մելիք-Օհանջանյանը դիմել է ՀՀ բոլոր նախագահներին ու վարչապետներին, ինչպես նաեւ բարերարներին, որպեսզի տարածք հատկացվի` Երեւանում մշտապես գործող թանգարան ստեղծելու համար, սակայն` ապարդյուն:

Մեկ տարի առաջ «Իրավունքի» հենց այդ հանդիպման ժամանակ ներկա էր նաեւ Ռ. Մելիք-Օհանջանյանի ճապոնացի բարեկամը Տադաշի Գոինոն, ով իմանալով հայ պրոֆեսոր ընկերոջ վատառողջ լինելու մասին` Ճապոնիայից 4 հոգանոց պատվիրակությամբ ժամանել էր Հայաստան, որպեսզի ժողովրդական բժշկության միջոցով որոշակի օգնություն ցուցաբերեր պրոֆեսորին: Նա խիստ քննադատության ենթարկեց հայ պրոֆեսորին` ասելով. «14 տարի է արդեն անցել, որ ես նվիրել եմ Ձեր ակադեմիային այդ հավաքածուն, եւ մինչ օրս այդ թանգարանը չի ստեղծվել: Դրա համար որոշել եմ այդ հավաքածուն նվիրաբելել կա՛մ Էրմիտաժին, կա՛մ էլ Պուշկինի թանգարանին, որտեղ բարձր են գնահատում այդ հավաքածուի արժեքը»:

Ցավալի է, բայց փաստ, որ հայ մեծն գիտնականի երազանքն ու ճապոնացի ընկերոջը տված խոստումն այդպես էլ անկատար մնաց: Իսկ թե ինչ կլինի Տադասի Գոինոյի Հայաստանին նվիրաբերած Վան Գոգի այդ հավաքածուի հետ, ցույց կտա ժամանակը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում