ՕԵԿ-Ը ՉԻ ՈՒՐԱՆԱ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ՉԻ ՈՒՐԱՆԱ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարեց, որ «Օրինաց երկիրը», լինելով ընդդիմություն, չի պահանջի ՀՀ նախագահի կամ կառավարության հրաժարականը. «Սրա համար կա երկու պատճառ. նախ Սերժ Սարգսյանի հետ աշխատել ենք վեց տարի եւ, բնականաբար, ճիշտ չի լինի, որ իր հրաժարականը պահանջենք: Եվ երկրորդ` նա հեռացող նախագահ է եւ ինքը հայտարարել է, որ չի առաջադրվելու»: «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք Ի. Խաչատրյանը գտնում է, որ իրենց խմբակցության ընդդիմադիր դառնալով է պայմանավորված այն, որ երեկ կառավարությունը մերժեց ՕԵԿ-ի երկու օրենսդրական նախաձեռնությունները, բանախոսը նշեց. « ՕԵԿ-ը նաեւ մարզերից է խնդիրները բերում եւ դրանք կյանքի կոչելու համար նախագիծ ներկայացնում Ազգային ժողով: Իհարկե, մեր նախագծերի հիմքում ընկած է ազգային եւ պետական շահը, մեր ժողովրդի համար մենք մտածում ենք եւ ուզում ենք ինչ-որ խնդիրներ լուծել, բարեփոխում անել:  Այսինքն` մենք օրենսդրական նախագծերով փորձում ենք սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, իհարկե, կառավարությունն առաջին անգամ չէ, որ մերժել է: Էլի նախագծեր ենք ունեցել, որ մերժվել է, ուղղակի համագործակցության կողմնակից եմ: Կարելի էր այդ նախագծերը քննարկել եւ համատեղ կյանքի կոչել: Բայց մենք լինելու ենք հետեւողական մեր աշխատանքների մեջ եւ փորձելու ենք առավելագույնը անել, որ դրանք կյանքի կոչվեն:  «Օրինաց երկիրը» կենսունակ քաղաքական ուժ է: Երբ մարդիկ այնքան չարացած էին, պնդում էին, խոսում էին, ասեկոսներ էին տարածում, թե «Օրինաց երկիրը» չի լինելու, ՕԵԿ-ն ապացուցեց եւ ապացուցել է 18 տարի շարունակ, որ շարունակելու է լինել այս քաղաքական դաշտում ու երկար է լինելու, որովհետեւ մեր ազգի համար դեռ ծառայելու ցանկություն ունենք…»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում