ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է» ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է»

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ



Դեռեւս 2000թ-ին սկիզբ առած «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ հերթական փառատոնի մարզային փուլը տեղի ունեցավ Հրազդան քաղաքի Հ. Օրբելու անվան N 13 ավագ դպրոցում: Մեկնարկը տրվելու ժամանակ ոչ-ոք չէր կարծում, որ այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու, սակայն այն ոչ միայն շարունակական, այլեւ ավանդական դարձավ` ի շնորհիվ ռուս-հայկական դարավոր բարեկամության: Նման միջոցառումները նպաստում են ռուսաց լեզվի, ռուսաց մշակույթի վարկի բարձրացմանն Հայաստանի դպրոցներում եւ մատաղ սերնդի միջավայրում, այն սերնդի, որին պատկանում է մեր երկրի ապագան: Բոլոր դպրոցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, փառատոնի ընթացքում ավելի սերտորեն ուսումնասիրել ռուսաց լեզուն, հաղորդակցվել ռուսաց հարուստ մշակույթի եւ ռուսական գրականության հետ` նպաստելով բարեկամության էլ ավելի ամրապնդմանը: Փառատոնին մասնակցել են ՀՀ դպրոցների աշակերտները` առանց տարիքային սահմանափակումների: Այ ն անց է կացվել 4 փուլով` նախապատրաստական, դպրոցական, մարզային եւ եզրափակիչ:
Մարզային միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգերով:
Այնուհետև Աբովյանի N 2 հիմնական դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել է Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Տուր ինձ քո ձեռքը իմ ազնիվ ընկեր» ստեղծագործությունը, որը համարվում է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի պաշտոնական օրհներգը:
Փառատոնի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել, ներկաներին ողջունել և ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի Կոտայքի մարզային փուլի մասնակիցներին ողջունել են նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վ. Աղայանն ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության դեսպանատան խորհրդական Օ. Շապովալովը:
Փառատոնի մարզային կազմկոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` մարզի հանրակրթական դպրոցներում տեղի են ունեցել ռուսական պոեզիայի 61 երեկոներ, ավելի քան 50 ցերեկույթներ, թվով 47 գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, շուրջ 40 վիկտորինաներ, երկու տասնյակի հասնող կլոր սեղաններ և ավելի քան 100 բաց-դասեր ու տարաբնույթ այլ միջոցառումներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել շուրջ 690 միջոցառումներ, որոնք նպատակ են ունեցել դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային, հոգևոր և լեզվական արժեքներին, աջակցել Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը:
Հավելենք, որ մարզային փուլի հաղթողները նոյեմբերի 21-ին մասնակցելու են «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի հանրապետական փուլին:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում