ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ- ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-

ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

 

 

Այսօր առավոտյան իր մահկանացուն կնքեց մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և բնության ու հասաակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ: Նշենք, որ գիտնականը այս տարի օգոստոսի մեկին նշեց իր 75-ամյակը: Նա այն եզակի հայ գիտնականներից է, որին ճանաչում և հարգում են գրեթե ամբողջ աշխարհում:  Իր գիտական ողջ գործունեության ընթացքում  ձեռք է  բերել մեծ ճանաչում, մեծ  գիտական ներդրում ունի  քիմիայի ու բժշկության ոլորտում`մասնավորապես 30-ից ավելի հայտնագործությունների  ու 200 գիտական աշխատությունների հեղինակ է:1959-ից մինչ այժմ աշխատելով ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` ձեռնամուխ է եղել պիրիմիդին ածանցյալների հիմքի վրա նոր հակաուռուցքային  պատրաստուկների սինթեզի ստեղծմանը,  բնական հակաբիոտիկների և մասնավորապես սպարսոմիցինի և նրա նմանակների  կառուցվածքի ձևափոխմանը, ինչպես նաև բնական նոր հակաուռուցքային միջոցների որոնմանը:

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի ողջ անձնակազմը ցավակցում է մեծ գիտնականի հարազատներին, մահվան կապակցությամբ:

Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը 09.11.2014թ., ժամը 18:30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ թաղումը ժամը 14:00-ին Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, հասցե` Ազատության 26:


ՍԻՄ լրատվական

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում