ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՌՑԱՆՑ ՇՏԵՄԱՐԱՆ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄ Է 94 000 ԲԱՌ

Արխիվ 12-16

ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՌՑԱՆՑ ՇՏԵՄԱՐԱՆ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ

ՆԵՐԱՌՈՒՄ Է 94 000 ԲԱՌ


Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի մասնակցությամբ այսօր կնքվեց հուշագիր՝ հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի վերաբերյալ, որը որակի վերահսկման համագործակցություն է ենթադրում:

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն իրականացրել է հայոց լեզվի բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով առցանց բառարանների մշակում (www.translator.am): Այդ հարցում որոշակի օժանդակություն են ցուցաբերել նաև ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀՊՃՀ-ն: Ու քանի որ նշված համակարգն իր չափերով ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտել Լեզվի պետական տեսչության կողմից։ Համակարգը մշակող խումբը կամովին այս գործառույթը հանձնում է Լեզվի պետական տեսչությանը։

«Այս ծրագիրը հայրենասիրության, հայապահպանության նպատակ ունի, և հուսով եմ, որ այս միգրացիոն երևույթների պարագայում, ովքեր ուզում են պահպանել իրենց մայրենի լեզուն, այս ծրագիրը կարող է բավական օգտակար լինել»,- հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Սերգո Երիցյանը:

Լեզվի պետական տեսչության պետն ասաց, եթե չմտածենք այսպիսի շտեմարաններ ունենալու և դրանք հարստացնելու մասին, ապա վաղը մյուս օրը խնդիր կունենանք ոչ միայն արևմտահայերենի, այլ նաև ընդհանրապես մայրենի լեզվի պահպանման հետ:

ՀՊՃՀ դասախոս, պրոֆեսոր Էդիկ Մանուկյանն էլ իր հերթին ասաց, թե մեր ազգաբնակչության 80 տոկոսը հայերեն չի խոսում, նրանց մի մասը գնում է երկրից, երեխաներին էլ տանում են իրենց հետ, և այդ երեխաները օտար երկրում մոռանում են իրենց մայրենի լեզուն:

«Այս շտեմարանը հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր մոտ ունենալ մայրենի լեզուն: Բառարանների նոր տեխնոլոգիա ենք մշակել, և այս տեխնոլոգիայի միջոցով յուրաքանչյուր տառ և հնչյուն ուղեկցվում է ձայնային հնչեղությամբ: Սա նաև յուրօրինակ այբբենարան է»,-ասաց Էդիկ Մանուկյանը՝ շարունակելով, թե 94 000 հոմանիշ կա ընդգրկված շտեմարանում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում