ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈ՞ՒՄ


Այն, որ վերջերս համասեռամոլները եւ աղանդավորները սկսել են ակտիվություն ցուցաբերել հատկապես համացանցում, կապված է քաղաքական իրավիճակի հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց "Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի" ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:
-Նրանք դա անում են արտասահմանյան պատվերների շրջանակում: Քանի որ նրանց ֆինանսավորողները հիմնականում դրսից են, դրա համար հիմա իրենք ամեն բան անում են, որ կարողանան հիմնավորել, որ իրենց ստացած գրանտների փողերը իզուր չեն ծախսվել:
Անդրադառնալով համացանցում տեղ գտած համասեռամոլների այն որակավորումներին, որ "Իրավունք" թերթի խմբագիրը ֆաշիստ է, իսկ թերթը` ֆաշիստական թերթ, պարոն Ամարյանը հավելեց.
- Բնական է, որ նրանք պետք է տեղները չգտնեին, քանի որ դատարանը ճիշտ վճիռ էր կայացրել, եւ դրա հետ կապված ոչ մի տարաձայնություն եւ խոսակցություն չի կարող լինել: Իսկ այդ հայցվորները եւ "Իրավունք" թերթին ֆաշիստական թերթ անվանողները թող իրենց կենսագրականի մասին մտածեն:
Ամարյանը անդրադառնալով Հայաստանում այսօր գործող  խարիզմատիկ եկեղեցուց ճյուղավորված տարբեր աղանդներին, ասաց, որ կա նաեւ բուն հայկական աղանդ.
- 1846թ. Թուրքիայում, 40 հոգի անջատվեցին Հայ առաքելական եկեղեցուց ու ստեղծեցին Հայ ավետարանական եկեղեցին, որը 10 տարի հետո հաստատվեց թուրքական կառավարության կողմից, որովհետեւ քանակապես  աճել էր: Եթե հայերը միասնական լինեին ու մի ճակատով պայքարեին, ապա 1915թ. կոտորածը գուցեեւ չլիներ: Ինչեւէ, վերջերս օր օրի Հայաստանում նոր աղանդներ են բացահայտվում: Նաեւ բացահայտվում է իրենց թաքնված գործունեությունը: Այժմ մնում է պարզենք, թե ով է նրանց թիկունք կանգնում Հայաստանում, եւ ամենակարեւորը` ինչի համար: Որովհետեւ այսօր վտանգ են, մեզ սպառնում են նաեւ քայքայիչ աղանդները, որոնք իրենց գործունեության մեջ փակ են, օգտագործում են ներքաշման հոգեբանական մեթոդներ, զբաղվում են հոգեորսությամբ` օգտագործելով մարդկանց սոցիալական վիճակն ու նման այլ մեխանիզմներ, որոնք արգելված են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում