ԲՈՒՐԱՎԵՏ ԳՈՂՈՆ

Արխիվ 12-16

ԲՈՒՐԱՎԵՏ ԳՈՂՈՆ

Փարիզում կատարվել է դարի ամենաբուրավետ գողությունը: Հանցագործների մի խումբ ավազակային հարձակում էր իրականացրել խոշոր պահեստային համալիրի վրա, պատանդ էին վերցրել մի աշխատակցի եւ հափշտակել էին համաշխարհային ճանաչում վայելող  օծանելիքներով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Պատանդը անվնաս ազատ էր արձակվել հենց համալիրի ելքի մոտ: Ոստիկանները մտադրված են մոտ ժամանակներում հարցաքննել նրան, սակայն մեծ հույսեր չեն կապում ահաբեկվածի կողմից տրվելիք ցուցմունքների հետ: Նախնական ամենահամեստ հաշվարկներով` ավազակների ավարը գնահատվում է մի քանի հարյուր հազար եվրո:


ՀԱՐԲԱԾ ԿՐԿՆԱԿԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Մոսկվայի մարզի Պերեպեչինո գյուղի ավտոճանապարհին հայտնաբերվել էին գնդակահարված 2 ավտոտեսուչների դիակներ: Դեպքի վայրում մարդասպանը թողել էր իրեն մերկացնող ապացույց. երթեւեկության կանոնները խախտելու փաստի մասին արձանագրություն: Արձանագրության մեջ նշված է ավտոմեքենայի մակնիշըª "ՈւԱԶ" եւ խախտումը` տրանսպորտային միջոց վարելը ոչ սթափ վիճակում: Ոստիկանները հետախուզում են ավելի քան հավանական կրկնակի մարդասպանին:


"ՆԱՐԿՈՍԱՆԿՑԻԱՆԵՐ"


Մերձմոսկովյան իրավապահները բոլորովին վերջերս հայտնաբերել էին 174 կգ հերոին: Բացահայտված նարկոհանցագործների բանդայի գործելակերպն ու առգրավված թմրանյութի քանակը Դաշնային համապատասխան ծառայություններին հանգեցրել են այն համոզմունքին, որ հերոինային ճնշումները Ռուսաստանի վրա չեն նվազում: Այդ քանակի հերոինը մանրածախ իրացնելու դեպքում եկամուտը կկազմեր 500.000 դոլար:  


ԵՎՍ ՄԵԿ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՏՔ


Մոսկվայի իրավապահները քրեական գործ են հարուցել ինկասատորների վրա ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ: Օրը ցերեկով, դիմակավորված 3 անհայտ անձինք հարձակվել էին ավտոսրահ-խանութից դուրս եկած ինկասատորների վրա, սպառնացել էին հրազենով եւ նրանցից խլել պայուսակները: Հափշտակված գումարի չափը կազմել էր 50.000 մլն ռուբլի: Ավազակները հանցավայրից հեռացել էին արտասահմանյան համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում