Հոկտեմբերի 28-ին տնից դուրս եկած 24-ամյա Արփինեին փնտրում էին, հավանաբար, ոչ միայն ոստիկանները. կորածի լուսանկարը տարածվել էր ինտերնետով: Նոյեմբերի 3-ին ոստիկանությունը հայտնել էր, որ Արփինեն գտնվել է: Հավանաբար, նույն աղբյուրից ստացված տեղեկատվության լրատվամիջոցները տարածել են նաեւ բարի լուրը այն մասին, որ. "...աղջկան հայտնաբերել են Երեւանի փողոցներից մեկում:
Բարեբախատաբար, նրա հետ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունի եւ արդեն իր ընտանիքի հետ է: Իսկ թե որտեղ էր նա այս մեկ շաբաթվա ընթացքում, երիտասարդը կինը պատմել է, թե զբոսնել է Երեւանի փողոցներով": Սրտանց ցանկանում ենք, որ այդպես լինի, սակայն նույն սիրտը հուշում է, որ "ամեն ինչ կարգին" լինել չի կարող, մանավանդ, ըստ տեղեկատվությանª աղջիկը ամուսնացած է, ունի մանկահասակ երկու երեխա:
ԱՅՍ ԱՆԳԱՄª ԿԱՊԱՆՈՒՄ
Գիշերային ակումբներում երիտասարդները "տժժում" են` անգամ գյուղական վայրերում: Այնպես որ, զարմանալի չէ, որ հանրապետությունում օրեցօր հաճախանում են, մեղմ ասած, ոչ դուրեկան հարաբերությունների պարզաբանումները այդպիսի վայրերում: Նոյեմբերի 2-ին դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել Կապանի "ՌԻՈ" բրազիլական "բուրմունք" խոստացող գիշերային ակումբում: Ասում են, թե դեռ հայտնի չէ` ինչից էր առաջացել վեճը, սակայն հայտնի է, եւ դրանում ոչ ոք չէր էլ կասկածի, որ շշերով, բաժակներով ու պատահած իրերով միմյանց հարվածած երիտասարդները գտնվել էին ալկոհոլի ազդեցության տակ: Դեպքի վայրից մեկ անձ տեղափոխվել էր ոստիկանության բաժին, մյուսն էլª գլխի եւ դեմքի ծանր վնասվածքներովª հիվանդանոց: Հա, չմոռանանք. նման ժամանց հավանողների համար լրատվամիջոցները նշել են ակումբի հասցենª ք. Կապան, Սպանդարյան փողոց: