«ՄԵՆՔ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ ՄԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ ՄԻ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՆՔ»

 

Երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» ՀԿ հիմնադիր-նախագահ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ այն առաջամարտիկն է, ով ժամանակակից ռիթմերի ներքո նոր շունչ տվեց ժողովրդական երգին, մնաց հավատարիմ արցախցի հայուհու կերպարին ու միեւնույն ժամանակ հստակ քայլերով շարժվեց ժամանակի հետ` լինելով 21-րդ դարի զարկերակում: Հենց նրա հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը, ինչպես իր ստեղծագործական ուղու, այնպես էլ երգարվեստին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

- Տիկին Մադլեն, ժամանակին շատ համարձակ քայլի գնացիք` համագործակցելով «Արմենոիդս» խմբի հետ ու ժողովրդականը համեմելով ժամանակակից երաժշտության հետ: Ըստ Ձեզ, դա՞ էր ճանապարհը` մեր երիտասարդներին մոտեցնելու ժողովրդական երգերին:

- Անշուշտ: «Արմենոիդս» խմբի հիմնադիր-ղեկավար Էդգար Ռոստոմյանը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետեւ երիտասարդները, կարծես թե, հեռացել էին արմատներից: Եվ նա ժամանակակից ռիթմերով հրամցրեց երիտասարդներին ժողովրդականը, որպեսզի գրավի նրանց, եւ կարծում եմ` հաջողվեց: Շատ շատերից եմ լսել բացասական կարծիքներ, թե իբրեւ ի՞նչ է երիտասարդների հետ հայկական ժողովրդական երգելը: Բայց բացատրել եմ` հարգելի՛ս, մենք չենք աղավաղել հայկական երգը, երգում ենք այնպես զուլալ, մաքուր, ինչպես կա, պարզապես երաժշտական համեմունքներն ենք ավելացնում, որպեսզի մեր երիտասարդությունն ընկալի, ուրախանա այդ երաժշտության ներքո եւ մեկը մյուսին ժառանգաբար փոխանցի:

- Հետաքրքիր է, այնուամենայնիվ, սկզբում այդ առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք:

- Երբ Էդգար Ռոստոմյանն ինձ առաջարկեց, ես կամուկացի մեջ էի: Բայց հետո մտածեցի` ինչու ոչ, փորձենք, եւ ստացվեց: Շատ մասնագետներ կային, որ ասում էին, թե մենք մյուսներից մի հարյուր տարի առաջ ենք եւ մի հարյուր տարի հետո կարող է մարդիկ մեզ հասկանան, թե ինչ հեղափոխություն կատարեցիք: Շատերը, իսկապես, հիացած էին, ովքեր ինձ տեսնում էին, մոտենում, ասում էին` հրաշք եք, ինչքան գեղեցիկ սինթեզ է, որ կարողացաք մատուցել մեր ժողովրդին ու տարբեր ազգերին:

- Իսկ ինչո՞ւ համագործակցությունն ընդհատվեց:

- Չեմ կարծում` ընդհատվել է, սա ընդամենը դադար է, որովհետեւ Էդգարը ԱՄՆ-ում էլի աշխատում է: Նա համագործակցում է System of a down խմբից Սերժ Թանկյանի հետ: Կյանքում այսպիսի անակնկալներ են լինում: Էդգարն ամուսնացավ եւ գնաց ԱՄՆ: Կարծում եմ` անպայման ինձ կհրավիրի կամ ես կհրավիրեմ իրեն, եւ էլի կհամագործակցենք: Օրինակ, շուտով կկայանա իմ «35 տարի բեմում» համերգային տոնակատարությունը, եւ ես անպայման պետք է հրավիրեմ Էդգարին եւ այդ համերգին կմասնակցի «Արմենոիդսը»: Էդգարը միշտ ասում էր. «Տիկին Մադլեն, Դուք "Արմենոիդսի" այցեքարտն եք»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ. - Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք  «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում