ԿՈԿՈՐԴ ԿՏՐԵԼՈՒ ԴԱՏԱՔՆՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Արխիվ 12-16

ԿՈԿՈՐԴ ԿՏՐԵԼՈՒ
ԴԱՏԱՔՆՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈ՞ՒՆԸ


Արագացված կարգով դատաքննությունը փաստացի հանդիսանում է փոխհամաձայնություն մեղադրյալի, մեղադրողի ու դատարանի միջեւ: Փոխհամաձայնության արդյունքում մեղադրյալին երաշխավորվում է, որ նրա պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Դրա դիմաց մեղադրյալը ամբողջությամբ ընդունում է իր մեղքը: Այդպիսի դատաքննության ժամանակ գործում եղած ապացույցները չեն հետազոտվում: Վարդան Մանասյանը համաձայնել էր իր գործը քննել արագացված կարգով, իսկ թե ինչ եւ ինչու այդպես ստացվեց դրա արդյունքում, փորձենք անել, ըստ իս, անհնարինըª հասկանալ...

"ՄՈՐԹԵԼ" ԷՐ ՏՈՒԺՈՂԻՆ


Վարդան Մանասյանը 2013թ. հունիսի 9-ին Երեւանի Մասիսի փողոցի 3-րդ հասցեում գտնվող արտադրամասի տարածքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր Վիգեն Հարությունյանի պարանոցին: Ըստ մեղադրական եզրակացության` Վարդանը դա արել էրª Վիգենի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ: Հարվածի հետեւանքով վնասվել էին աջ լծային երակը, աջ ներքին եւ արտաքին քնային զարկերակները: Հասկանալի է, որ այդպիսի վնասվածքները վտանգավոր են կյանքի համար: Փառք Տիրոջը, Վիգենն ապաքինվել էր եւ բողոք ու պարտքուպահանջ չէր ներկայացրել: Քանի որ դատաքննությունն իրականացվել էր արագացված կարգով, արյունալի այդ ընդհարման պատճառների մասին դատավճռից տեղեկանալու հնարավորություն չկա: Սակայն դրանք, անշուշտ, հայտնի էին դատավարության մասնակիցներին. մեղադրող դատախազին, Վարդանի պաշտպանին: Եվ, իհարկեª դատարանին: Վերջինս էլ Վարդան Մանասյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի առաջին մասով, դատապարտեց 3 տարվա ազատազրկման եւ..."համաներելով"ª ազատեց պատիժը կրելուց:
Դատախազի կողմից բերված բողոքը վերադաս դատական ատյանում մերժվեց, սակայն մեղադրողի համառությունը "արդարացվեց" Վճռաբեկ դատարանում. գործն ուղարկվել է նոր քննության...

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆ ՈՒ ՎՃՌԱԲԵԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ


Այն ապացույցները, որոնք առկա էին քրեական գործում, եւ որոնք ենթակա չէին հետազոտման, առաջին ատյանի դատարանում գործադրվեցին դատախազի կողմից, որպեսզի իրեն ամբողջությամբ մեղավոր ճանաչած Վարդանի պատիժը խստացվի եւ նրա նկատմամբ չկիրառվի Համաներման ակտը: Իր բողոքում դատախազը "բացահայտել էր", որ "ամբաստանյալը չի կարող դրականորեն բնութագրվել, քանի որ օրինապահ չէ եւ ունի հանցավոր հակումներ, մասնավորապես` ազատության մեջ գտնվելու ընթացքում իր վերաբերյալ գործի քննությանը միջամտելու բազմաթիվ փորձեր եւ հանրորեն վտանգավոր նոր արարքներ է կատարել":
Մեղադրողի այդ փաստարկները պարտադրեցին նյութի հեղինակին` կապվել Վարդանի պաշտպան Վահե Մնացականյանի հետ: Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործում չկա որեւէ փաստ, որով կապացուցեր, թե Վարդանը "ազատության մեջ գտնվելու ընթացքում իր վերաբերյալ գործի քննությանը միջամտելու բազմաթիվ փորձեր եւ հանրորեն վտանգավոր նոր արարքներ է կատարել": Ավելին. պարզվեց, որ մեղադրյալին դրականորեն գնահատող բնութագրերը առկա էին որպես ապացույցներ գործում` դեռ նախաքննության փուլում: Եթե դատախազն այդ ապացույցները համարում էր կեղծ, ապա ինչու էր համաձայնել արագացված դատաքննության...

ԵԹԵ ԳՈՐԾԸ ՔՆՆՎԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՈՎ

Մեղադրյալ Վարդան Մանասյանը, համաձայնելով արագացված դատաքննության, ըստ իս, բարի ծառայություն էր մատուցել մեղադրող կողմին...
Ընթերցելով պաշտպանի պատասխանըª մեղադրողի վերաքննիչ բողոքին,  ուշադրության չարժանանալ չէր կարող փաստաբանի հետեւյալ պնդումը. "Վարդան Մանասյանն ի սկզբանե դիտավորություն չի ունեցել կատարելու իրեն վերագրվող հանցավոր արարքը, սակայն հանգամանքների պատահական զուգորդմամբ` շեղվել է ճիշտ ուղուց եւ կատարել հանցավոր արարք, որի համար անկեղծորեն զղջացել է եւ փորձել անել ամեն ինչ` իր կատարածի բացասական հետեւանքները վերացնելու համար (հատուցել է վնասը, աջակցել` քրեական հետապնդումն իրականացնող մարմիններին)": Այս պնդումը եւ մեղադրական եզրակացության մեջ նշված "սուր կտրող-ծակող գործիք" բառակապակցությունը հուշում են, որ, հավանաբար, Վարդանի մոտ դանակ չէր եղել, եւ որ տուժողը հանգիստ կանգնած չէր իրեն հարվածողի դիմաց: Ըստ փաստաբանի խոսքերիª երիտասարդները կռվել էին, Վարդանը գետին էր տապալվել եւ ընկած վիճակում իր ձեռքի տակ ընկած պատահական առարկայով հարվածել էր Վիգենին: Հետեւաբար, ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, Վարդան Մանասյանը ազատել էր մեղադրողին` հերքելու ինքնապաշտպանության վարկածը: Իսկ հաշվի առնելով, որ մեղադրյալի ու տուժողի միջեւ դեպքից հետո թշնամություն չէր ծագել, եւ որ տուժողը չէր բողոքել, դատախազին դյուրին չէր լինի հերքել ինքնապաշտպանության վարկածը...
Գործը կրկին քննվում է Վերաքննիչ դատարանում: Նկատի ունենալով, որ այն բեկանվել էր մեղադրողի բողոքի հիման վրա, կարելի է ենթադրել, որ նոր քննության ժամանակ դատավորները կաշկանդված կլինեն Վճռաբեկի որոշումով:
Սաª ենթադրություն է, բայց ոչ ամբողջովին անհիմն. Վճռաբեկ դատարանը իր որոշման մի դրույթով փաստորեն ընդառաջել էր դատախազին ու կասկածի տակ էր դրել Վարդանին դրականորեն բնութագրող ապացույցները: Բարձրագույն դատարանի որոշման մեջ գրված է. "Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով, որ գործը պետք է ուղարկվի նոր քննության` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի այն փաստարկներին, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել Վ. Մանասյանի անձը դրականորեն բնութագրող տվյալների, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի առկայության մասին":
Սա էլ քեզ պայմանավորվածություն` դատախազի ու դատարանի հետ...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում