ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Իմաստուն ժողովուրդն ասում է, որ եթե մի հիմար քարը ջրհորն է գցում, ապա 20 խելոքով չեն կարողանում հանել: Սակայն հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, կարող ենք վերաձեւակերպել` եթե մի այլասերված համը հանում է, 20 խելոք դրանից տուժում են: Այսպես` այն բանից հետո, որ Apple ֆիրմայի տնօրեն Թիմ Քուքը հայտարարեց, որ ինքը համասեռամոլ է եւ հպարտ է դրանով, Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժեցին Apple-ի հիմնադիր ՍԹԻՎ ՋՈԲՍԻ պատվին տեղադրված հուշաքարը, որը հսկայական iPhone-ի տեսք ուներ: Ճիշտ է, Սթիվ Ջոբսի կենսագիրներից որեւէ մեկի մոտ չենք գտնում հիշատակություն` շեղված սեռական կողմնորոշման մասին, սակայն այդ մարդը զարմանալիորեն դարձավ մի գոմիկի այլանդակության քաշված: Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենը բացահայտել էր, որ Apple-ի սարքերը օգտատերերի անհատական տվյալները փոխանցում են անմիջապես ամերիկյան հատուկ ծառայություններին, ռուսները ժամանակ են տվել այդ ֆիրմային` տվյալների պահեստավորումը տեղափոխելու ՌԴ տարածք, որպեսզի այդ արտահոսքերը չլինեն եւ... Թիմ Քուքի բացահայտ սոդոմականությունը դարձավ համբերության վերջին կաթիլը:
Սակայն վերադառնանք մեր երկրի խնդիրներին: Մեզանում էլ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց իր վրա վերցնել "մեղքը", որ իշխանափոխություն չի լինում եւ չի լինելու. "Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ 2003 թվականին, ինչի մեղավորը ես էի նաեւ, գուցե նաեւ հիմնական մեղավորներից մեկը: Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ 2008 թվականին, ինչի մեղավորներից մեկը նաեւ ես էի, ինչի համար նաեւ ներողություն եմ խնդրում: Ես նեղսրտում եմ, որ 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին չկանգնեցի ու իշխանափոխություն չեղավ, ինչին էլի  ես էի մեղավոր իմ չափով: Ես նեղսրտում եմ նաեւ, որ հիմա էլ չի լինելու այդ իշխանափոխությունը": Դե ինչ, դրանով Ա. Սարգսյանը ինչ-որ չափով նմանվեց Իլֆի ու Պետրովի "Ոսկե ցլիկի" հերոս Ֆունտին, որը նստել էր Ալեքսանդրի օրոք, նստել էր Նիկոլայի օրոք, նստել էր Կերենսկու օրոք, ու պատրաստ էր նստել նաեւ կոմունիստների օրոք:
Իսկ ՀՀՇ-ական ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, որ սրտանց մաղթանք էր հնչեցրել, որպեսզի ԵՏՄ-ն հնարավորինս շուտ քանդվի, զարմանալիորեն որոշեց իր ամբողջ ջղայնությունը թափել խեղճ "եռյակի" գլխին. "Խորհրդարանական արտահերթ ընտրությունների որեւէ մեխանիզմ չկա: Եթե նման ցանկություն ունեին, ապա ոչ մեկը չէր խանգարում մանդատները հանձնել, քաղաքական դեմարշ անել, ԱԺ-ում թողնել միայն իշխանական ուժին եւ դրանով իսկ նպաստել քննարկմանը` արդյո՞ք լեգիտիմ է մեկ ուժից բաղկացած խորհրդարանը": Դե ինչ, Արզումանյանը նաեւ զարմանալիորեն սադիզմ է դրսեւորում: Օրինակ, պատկերացնո՞ւմ եք, որ մանդատներից հրաժարվեին, ասենք, Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը, կամ ասենք Վարդան Սիվիլիթասիչը: Ախր, այն երկուսի ձեռքը հազիվ է մանդատ ընկել, իսկ երրորդը առանց մանդատի, վաղուց կհայտնվեր որտե՞ղ` ճիշտ է, ուղղիչ աշխատանքային գաղութում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում