ՇԱՆԹԸ ՄԵՂԱԴՐԵՑ ԼՏՊ-ԻՆ` ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Երեկ "Ֆեյսբուքում" անցյալ տարվա նոյեմբերի 5-ի անկարգությունների համար դատապարտված Շանթ Հարությունյանի անունից հայտնվել է ուշագրավ գրառում, որի հասցեատերը ոչ այնքան իշխանությունն է, որքան` "եռյակը": Մասնավորապես` "Ուզում եմ զգուշացնել ԲՈԼՈՐԻԴ, որ Շանթի ու տղերքի կյանքի ու առողջության համար պատասխանատու են որքան իշխանությունը` նույնքան էլ էսօրվա աթոռի համար պայքարող` ոչ ընդդիմությունը...":
Այնուհետ կենացները քաղցրանում են. "Պատասխան եք տալու ձեր ընտանիքներով, երեխեքով ու ազգականներով հանդերձ, ուր էլ փախնեք, եթե հանկարծ ինչ-որ ստոր պրովոկացիա փորձեք անել Շանթի նկատմամբ, հետո էլ ասեք, "հանցագործ ռեժիմն էր մեղավոր": Քանի որ պատմականորեն, արդեն վաղուց գիտենք, որ դարեր շարունակ, նվիրյալ անկախականների արյունը խմելով եք մինչ օրս գոյատեւել, էս անգամ էլ չի ստացվելու... Մովսես Գորգիսյանի օրինակը թող բոլորին դաս լինի, երբ նրան սպանեցին հայ դավաճանների ձեռով, հետո էլ սարքեցին Մովսեսին զոհված ազատամարտիկ": ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ