ԲԱԽՇՅԱՆԸ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. "ՆԱ ԱՅԴ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ"
"Իրավունքը" "Ժառանգություն" կուսակցության անդամ Անահիտ Բախշյանից պարզեց` ինչպես է արձագանքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե "Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որի մասին ես դեռ ամիսներ առաջ անշրջելի էի համարել, Մինսկում կնքված պայմանագրի ուժով արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը, իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի, նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում:
Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված` ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է": - Շատ վատ եմ արձագանքում այդ հայտարարությանը,- ասաց տիկին Բախշյանը: - Իսկ ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի դեմ խոսողներին "ջղաձգվողներ" համարում, եթե նույն հարթակում իր կողքին կանգնած է "Ժառանգությունը", որը դեմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: - Դա ասում է այն մասին, որ ինքն այդ միասնությունը չի ուզում: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ