ԲՀԿ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԳՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ
Մինչ Ազգային ժողովում այս օրերին տարբեր հանձնաժողովներում բուռն քննարկվում է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, խիստ լռություն է պահպանում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը: Արի ու տես, որ նրանք քննարկումներին կամ չեմ մասնակցում, կամ էլ ներկա ստանալով` կեսից հեռանում են: Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջիններս բաց են թողնում կառավարության այս կամ այն ներկայացուցիչներին քննադատելու հնարավորությունը, եթե ընդամենը օրեր առաջ պեսիմիստական կոչերով ու հայտարարություններով հեղեղել էին լրատվական դաշտը: Ի դեպ, ուշագրավ է այն, որ հանձնաժողովների նիստերին մի շարք սուր հարցադրումներ հնչում են հենց քաղաքական մեծամասնության կողմից, իսկ ոչ իշխանական ուժերը հավանաբար հարմարվել են Ազատության հրապարակում հռետորական հարցեր հնչեցնելուն: Չէ՞ որ այդ դեպքում ոչ ոք չի հակադարձում նրանց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

