ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՃԱՀԻՃԸ ԿԼԱՆՈՒՄ Է ԻՐ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՃԱՀԻՃԸ ԿԼԱՆՈՒՄ Է ԻՐ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԻՆ

Եվ այսպես, Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությունը մոտենում է իր վերջնական ձեւակերպման փուլին: Նոյեմբերի 14-ին անդամակցման համաձայնագիրը քննելու է Սահմանադրական դատարանը, նոյեմբերի 17-18-ին տեղի է ունենալու խորհրդարանական վավերացումը: Եվ պարզ է, որ ԱԺ-ում կոճակ սեղմելիս` արդեն բոլորը պետք է առարկայական պատասխան տան` կո՞ղմ են, թե` դեմ: Անորոշությունը (ինչպիսին ԲՀԿ-ի պարագայում է) կամ բացառությամբ ինչ-որ կետի կողմ լինելը (այդպիսի բառախաղ են անում "Ժառանգության" որոշ ներկայացուցիչներ) հավասարազոր է դեմ լինելուն:
Նմանապես դեմ քվեարկելուն է հավասար նաեւ բոյկոտելը` ինչ ձեւակերպում կամ "հիմնավորում" էլ նրան տրվի:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ


Պարզ է, որ "քեռի Սեմի" համար վավերացումը տապալելը վերջին շանսն է` թույլ չտալու Հայաստանի քաղաքակրթական ընտրության անշրջելիությունը: Եվ ինչ-որ քայլերի համար ամերիկացիներն ունեն ընդամենը 2 շաբաթ ժամանակ: Ու հասկանալի է, թե ինչու այժմ տեղի է ունենում բոլոր ռեսուրսների մոբիլիզացումը` լինեն դրանք ակնհայտ 5-րդ շարասյուներ եւ անթաքույց արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժեր եւ գործիչներ, թե օլիգարխիկ եւ չինովնիկական 6-րդ շարասյուներ:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ դերակատարում այդ ամեն ինչում պետք է ունենա "եռյակը", կամ հաշվի առնելով քաղաքական դաշտի թափոնային միավորումների միացումն այդ միավորմանը` "եռյակ+"-ը: Բավականին պարզ եւ անթաքույց այդ հարցի պատասխանը տվել է ամերիկյան բացահայտ լրտեսի համարում ունեցող քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա այդ ձեւաչափը համեմատել է "ապոկալիպսիսի ձիերի" հետ, որոնք սկզբում 4-ն էին, այժմ մնացել են 3-ը, այն էլ` "հոգնած", բուն "ապոկալիպսիսն" էլ` "մարող": Այդ տերմինաբանությունը առավել քան թափանցիկ է, քանզի ապոկալիպսիսը հենց աշխարհի վերջն է (տվյալ դեպքում պետք է նշանակեր ՀՀ պետական ինստիտուտների վերջը), դե, իսկ "ձիերի" հաշվով էլ ամեն ինչ պարզ է: Կարճ ասած, դաշնակները չցանկացան հարազատ երկրի "ապոկալիպսիսի ձի" լինել, իսկ (եթե օգտվենք նույն Կիրակոսյանի տերմինաբանական տրամաբանությունից) կողքից "ապոկալիպսիսի քուռակներ" ավելացնելը բան չի փոխում:
Այսինքն` "եռյակը" չի կարող ապահովել ԱՄՆ-ի երազած "ապոկալիպսիսը", այլ ընդամենը "մարող ապոկալիպսիս", այսինքն, եթե ասենք պարզ ժողովրդական լեզվով` միջին, դեպի մանրը ձգտող կեղտոտություն: Ու այդ պատճառով նաեւ կողքից մոբիլիզացնում են բոլորին ում հնարավոր է, որպեսզի Հայաստանը չհայտնվի Կիրակոսյանի ասած "երկաթե վարագույրի" "սխալ" կողմում, երբ այլեւս անհնարին կդառնա նաեւ գործակալական ցանցերի անխափան եւ առատ սնուցումը ամերիկյան հարկատուների կանաչ թղթադրամներով: Այդ պատճառով ԶԼՄ-ներում խոսվում է ինչ-ինչ խորհրդավոր հավաքի մասին` պատգամավորներով սկսած, ՀԿ-ներով վերջացրած, որը պետք է համակարգի ինչ-ինչ գործողություններ` ընդդեմ ԵՏՄ-ի: Նույն լրատվական դաշտում նաեւ առկա են ակնարկներ, որ քոչարյանական օլիգարխիկ կլանը կփորձի առնետավազք կազմակերպել ու դրա միջոցով տապալել խորհրդարանական վավերացումը:
Բայց նաեւ նկատվում է, որ ակնհայտ արեւմտյան կողմնորոշում ունեցողները որոշակի զգուշավոր, սպասողական վիճակում են: Հայտարարություններ հնչում են` սաքունց-մաքունցներով սկսած, "Նախախորհրդարանով" վերջացրած, բայց բուն գործողության նախանշաններ չեն երեւում: Քարոզչական ակտիվություն զգացվում է եւ լրատվաքարոզչական կայքերում ու թերթերում եւ "Ֆեյսբուքում", սակայն չեն նկատվում ցույցեր, հանրահավաքներ եւ այլ ակցիաներ նախապատրաստող ֆեյսբուքյան խմբեր: Այսինքն` կարելի է ենթադրել, որ մոբիլիզացումը կամ կլինի կոնսպիրացիայի օրենքների բոլոր կանոններով, կամ ընդհանրապես չի լինի: Բնականաբար, չլինելու կամ չստացվելու դեպքի համար էլ շատերը մտածում են նաեւ սեփական թանկարժեք անձերի, ավելի ճիշտ, կաշիների ապագայի մասին, քանզի գիտեն, որ նույն "քաղաքակիրթ Արեւմուտքում" իրենք պետք չեն տերերին, իրենք պետք են այստեղ:

ԻՆՏՐԻԳՆԵՐ "ԵՌՅԱԿՈՒՄ"

Այն, որ "եռյակում" առկա են չհամընկնող շահեր ունեցողներ, ակնհայտ է: Այսպես, Անահիտ Բախշյանը "Ժառանգությանը" կոչում է միակ իրական ընդդիմադիր ուժ, իսկ մնացյալին համարում է կեղծ ընդդիմադիր: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի քարոզչամեքենաներն էլ կեղծ ընդդիմադիր եւ Բաղրամյան 26-ի հաճախորդ են անվանում բոլոր բացահայտ արեւմտամետներին, այդ թվում եւ Ստյոպա Սաֆարյանի եւ Զարուհի Փոստանջյանի տիպի կադրերին: Այսինքն` "Ժառանգության" կիսված լինելն արդեն ակնհայտ է, ու դա արձանագրվեց նաեւ Պետրոս Ղազարյանի հեռուստաեթերում:
Միաժամանակ նաեւ պարզ երեւում է, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ից սովորել է տիպիկ ՀՀՇ-ական գործելակերպը եւ կատաղի գրոհի են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ-ի թանին թթու են ասում: Եվ կապ չունի` դա քաղաքական կամ հանրային ֆիգուր է, թե սոցցանցերի հասարակ օգտատեր քաղաքացի` նույն սոցցանցերում էլ զօրուգիշեր գործում են "կիբերզինվորների" հորդաները, ում գործառույթն է հոշոտել բոլոր չհամաձայնվողներին: Նույնիսկ ռեալ կիբերհանցագործություններ են արձանագրվել` ԲՀԿ-ին անհաճո այս կամ այն լրատվական կայքերը կոտրելու տեսքով: Դե, իսկ հրապարակային "փոխհրաձգությունները" հասել են գագաթնակետի` թիրախավորել են գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Արամ Զ. Սարգսյանին, ում մասին հասցրել են հնչեցնել ինչ ասես, ինչին ի պատասխան հնչեցնողներին են հասցրել անվանել "կով գողացող" եւ այլն: Բայց այդտեղ կարեւորը ոչ թե այն է, թե ով է հիշատակել քաչալ շանը, իսկ ով` գող փիսոյին, այլ այն, որ ակնհայտ է` ԲՀԿ-ում նյարդային լարվածության մակարդակը շատ բարձր է: Ու դա իր պատճառներն, անշուշտ, ունի:
Այսպես, Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու` 2 հանրահավաքին էլ, իր պարտքը համարեց հանդես գալ որպես ԵՏՄ-ի ջերմագին կողմնակից, դրան հակառակվողներին որակելով "ջղաձգվողներ": Պարզ է, որ ամբողջ "եռյակում" քաղաքականապես ամենափորձառուն հենց ԼՏՊ-ն է, եւ նա պարզ տեսնում է, որ ամենայն հավանականությամբ, ամերիկամետությանը կամ արեւմտամետությանն ուղղակի կամ անուղղակի հարողները խեղդվելու են եվրաասոցացման ճահճում: Ու Մյունհաուզենի պես նա փորձում է ինքն իրեն մազերից քաշելով հանել այդ ճահճից, եւ "ջղաձգվողներ" բնորոշման հասցեատերերը ոչ միայն նրանք էին, ում ԼՏՊ-ն անվանեց "ընդդիմության ընդդիմություն", ոչ միայն "եռյակային" գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ ԲՀԿ-ի "նարնջագույն", օսկանյանական թեւը:
Ու, ըստ էության, այժմ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը ստվերում մրցակցում են ԲՀԿ-ի ամբողջ ռեսուրսի համար: Պարզ է, որ այդ գործընթացում ԲՀԿ-ի համար լավ սցենար չի կարող լինել, քանզի ՀՀ երկու նախկին նախագահներն էլ սեփական նպատակները սպասարկելիս` այդ կուսակցությանը ծովը կտանեն եւ ծարավ ետ կբերեն: Ու, եթե Լեւոն Ակոպիչն ընտրել է դեպի արտաքնապես "ռուսից էլ ռուսամետի" կողմը քաշելը, ապա Ռոբերտ Սեդրակիչի պարագայում վեկտորն ավելի շուտ դեպի ԱՄՆ է: Եվ դա արտացոլվեց ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից անմիջապես առաջ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցազրույցում: Նախ` նա ասում է, թե "մենք ինքներս կարող ենք դեսպանին համոզել մեր մոտեցումների արդարացվածության մեջ": Արտաքին քաղաքականության պահով նա ասում է, որ արտաքին ուժերին հետաքրքրում են "արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, դրանց տարբերությունն իշխանության մոտեցումներից" եւ "Հայաստանի նման երկրի համար արտաքին քաղաքականության մեջ թիվ 1 խնդիրը կանխատեսելիությունն է եւ ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալը": Դե հիմա արի ու հասկացիր` ԲՀԿ-ի կուրսը դեպի Հյուսի՞ս է, թե՞ Արեւմուտք: Ներսի պահով էլ հասկանալի չէ, քանզի ըստ Ս. Մարգարյանի` 12 կետերի խնդրի առնչությամբ "դրանք կլուծեն գործո՞ղ իշխանությունները, թե՞ նոր իշխանությունները, դա այդքան էլ կարեւոր չէ": Այսինքն` պարզ չէ իշխանափոխություն պահանջում են, թե` ոչ: Կարճ ասած, այդ վիթխարի կուսակցությունում ամեն ինչ հասել է կատարյալ խճճվածության, եւ այդ խճճվածությունը` ինտրիգների պատճառով, ոչնչով չի զիջում գորդյան հանգույցի բարդությանը:
Ու նոյեմբերի կեսի քվեարկություններն են լինելու այդ հանգույցը կտրող գործիքը: Եվ բնական է, որ ԲՀԿ գործիչներից եւ ոչ ոք չի ցանկանում հատման պահին հայտնվել հատման կետում: Դա վերաբերում է ինչպես գործարար հատվածին, այնպես էլ` "նարնջագույններին":

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում