Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին

Արխիվ 12-16

Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին



ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 7.145.000,0 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ԱԱՀ-ի վերադարձի գումարների տրամադրումը, ասել է. «Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»:
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - ասել է վարչապետը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ընդունվել է համապատասխան որոշում, ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ:
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն կառավարությունը համաձայնություն է տվել «Արտաքին պարտքի և ակտիվների մասին» 1992թ. մարտի 13 արձանագրության գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Մեկ ուրիշ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում