ՌԱԲԻՍԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՌԱԲԻՍԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐԸ

 

Հայաստանում որքան շատանում են զվարճանքների վայրերն ու ռեստորանները, այնքան շատանում են ռաբիս երգիչները: Մեր օրերում ո՞ր ռեստորանը կարող ես մտնել ու չլսել ռաբիս երաժշտություն, չէ՞ որ մարդիկ ռեստորան են գնում ծնունդ նշելու, բա «Իմ ախպերս» երգի տակ մի լավ չպարե՞ն, որ ցույց տան իրենց ուրախությունը: Կամ էլ` ռեստորանում մի քանի բաժակ խմելուց հետո` ինչպե՞ս չլսեն կլկլոցներով ու կիսաարաբաթուրքական երգ եւ մի փոքր «դարդոտվեն»: Դե ինչ, չխանգարենք մարդկանց ու թողնենք, որ իրենց սիրելի երաժշտության ներքո մի լավ ուրախանան կամ «դարդոտվեն»: Իսկ ի՞նչ անի այն մարդը, ով առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու համար գնում է համերգի` ակնկալելով, որ կլսի մաքուր հայկական երգ ու երաժշտություն: Իսկ համերգի ընթացքում մատուցում են ռեստորաններից համերգասրահ տեղափոխված երգեր: Ցավալին էլ հենց սա է, որ ռաբիսը թափանցել է համերգասրահներ  եւ հեռուստատեսային եթեր, ու այս «գրոհը» օրեցօր ավելի է ահագնանում: Անճաշակ ռաբիսը եթերից եւ համերգասրահներից վերացնելու համար ԼՂՀ մշակույթի նախարարն արգելել է ռաբիս համերգները եւ հրաժարվել դահլիճներ տրամադրել նման համերգների համար: Թե որքանո՞վ այս մոտեցումը կտա արդյունքներ, ցույց կտա ժամանակը: Իսկ ահա Հայաստանում ռաբիսի դեմ ուղղված ՀՀ մշակույթի նախարարության քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ. «Հասարակության միջից որեւէ վատ երեւույթ վերացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են հասարակության ջանքերը: Հեռուստաընկերությունները որպես լրատվամիջոց գործում են անկախ եւ ոչ ոք իրավասու չէ միջամտել նրանց վարած քաղաքականությանը, եթե իհարկե օրենքով նախատեսված դեպքեր չկան: Այս դեպքում Մշակույթի նախարարությունը կարող է արգելել որոշակի բաներ, որոնք արգելում է նաեւ օրենքը, օրինակ ֆաշիզմի քարոզչություն, պոռնոգրաֆիա եւ այլն: ՀՀ մշակույթի նախարարությունը իր գերակա ուղղությունների մեջ ամբողջովին փորձում է հանրահռչակել դասական, ազգային երաժշտությունը: Մեր գերատեսչության իրականացրած ծրագրերի մեջ բացակայում է ռաբիս երաժշտությունը: Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում այդ հարցը լուծում է ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի հրամանագրի համաձայն, արգելվեց մեր համերգասրահներում ֆոնոգրամայով երգեր հնչեցնել, ինչն էլ բերեց նրան, որ ռաբիս երաժշտությունը մասամբ վերացվեց: Սակայն, պետք է ասեմ, որ նախարարությանը պատկանող համերգասրահներում տարվա մեջ նման համերգները կազմում են ընդամենը 2 տոկոս, սա էլ թույլատրվում է նրա համար, որ համերգասրահներն ունեն որոշակի արտոնություններ` իրականացնելու կոմերցիոն միջոցառումներ, որպեսզի կարողանան համերգասրահի ծախսերը հոգալ: Հասարակությունը հենց պետք է չստեղծի նման երաժշտության պահանջարկ, եթե մարդիկ չգնեն այդ համերգների տոմսերը, ապա նման համերգներ չեն լինի»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ.Գ. Թեման ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում