ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ


ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը նոյեմբերի 8-12-ը կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի համար հոբելյանական է եւ նշվում է 10-րդ ամյակը: Փառատոնը միաժամանակ կմեկնարկի Երեւանում, Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում: 10-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ծրագրում այս տարի ընդգրկվել է 145 ֆիլմ`38 երկրներից: Նախորդ տարիներին փառատոնը կրում էր «Ռոլան Բիկով» անվանումը, որն այս տարի փոփոխությունների ենթարկվելով դարձել է «Ռոլան»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով` փառատոնը այն առանձնահատուկ միջոցառումներից է, որը կապված է հայ պատանիների եւ մանուկների հետ. «2001 թվականին հիմնադրվեց այս փառատոնը, այնուհետեւ այս տարիների ընթացքում բովանդակային եւ աշխարհագրական լուրջ առաջընթաց գրանցեց: Այս փառատոնը մյուսներից տարբերվում է նրանով, որ նվիրված է հենց մանկապատանեկան ֆիլմերին: Խնդիր է դրված, որ մանուկներին հաղորդակից դարձնեն կինոարվեստի իրենց հետաքրքրող նմուշներին»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Ըստ փոխնախարարի` փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդգկված են գրեթե բոլոր մարզերը:

10-րդ հոբելյանական փառատոնի կապակցությամբ փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձեւաչափը: Այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն մանուկները եւ երիտասարդները: Փառատոնը բացի մարզերից կնդգրկի նաեւ զորամասերը եւ լավագույն հայրենասիրական ֆիլմերը կդիտեն տարբեր զորմասերի զինծառայողներ: «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական անվանակարգում ընդգրկված  ֆիլմերի միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը:

«Մեր փառատոնի կարեւորություն գիտակցվում է պետության կողմից, ինչն էլ շատ ոգեւորում է կազմակերպիչներին: Փառատոնը ունի մոտավոապես 150 հազար մասնակից եւ շատ կաեւոր է փառատոնի շրջանակներում մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ»,-շնորհակալություն հայտնելով փառատոնի աջակիցներին նշեց Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Մոսկվա» կ/թ-ում`«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի ցուցադրմամբ:

Բոլոր ցուցադրւթյունների մուտքն ազատ է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում