ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ «ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՆ ՈՒ ԱՆՀՆԱՐԸ»
Արխիվ 12-16ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ «ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՆ ՈՒ ԱՆՀՆԱՐԸ»
«Մարզպետը այս երկու ամիսների ընթացքում փորձեց իր բաց թողնած ժամանակը լրացնել: Վերանշանակումից հետո բավական ծրագրեր է նախաձեռնել մարզի զարգացման առումով, մտահոգվում է բնակիչներին հուզող ցանկացած խնդրով: Սուրիկ Խաչատրյանի վերանշանսկումից հետո մեր աշխատանքային առօրյան բավական հագեցել, գրեթե ամեն օր աշխատանքային հանդիպումներ ենք ունենում նրա հետ քննարկում առաջնահերթ խնդիրները: Համոզված եմ, որ մազպետի հետ միասին մենք դեռ շատ խնդիրներ կլուծենք, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը մարզի համար անում է հնարավորինն ու անհնարը, դա կփաստի ցանկացած սյունեցի»,-անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի, որպես մարզպետ այս երկու ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին, iravunk.com-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

