ԿԱՇԱՌՔ՝ ՍՆԱՆԿԻՑ
Արխիվ 12-16ԿԱՇԱՌՔ՝ ՍՆԱՆԿԻՑ
ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար սնանկության գործով կառավարիչ նշանակված Ա. Իսպիրյանն որպես կաշառք պահանջել էր 700.000 ՀՀ դրամ: Գումարի կեսը պետք է Իսպիրյանին փոխանցվեր նոյեմբերի 5-ին: Այդ և դրանից բխող հետագա գործողությունները իրականացրեցին իրավապահները. Երևանի Հ. Ներսիսյան փողոցում գտնվող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև քաղաքացուց 350.000 դրամ կաշառքը վերցնելիս Ա. Իսպիրյանը բռնվել և բերման էր ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կաշառք ստացած 350.000 դրամը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

