«Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՄԵԼՈԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՑԵԼ ԱՌՎԻ ՋՈՒՐ ԵՆՔ ԽՄԵԼ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Արխիվ 12-16«Ե՞ՐԲ ԵՆՔ ԽՄԵԼՈԻ ՋՈՒՐ ՈՒՆԵՑԵԼ, ԱՌՎԻ ՋՈՒՐ ԵՆՔ ԽՄԵԼ». ԵՂՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Գյումրի մայրուղին: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանը: Գյուղացիների բողոքի պատճառը մեկն է` գյուղը տարիներ շարունակ խմելու ջուր չունի: «Ե՞րբ ենք ունեցել որ, առվի ջուր ենք խմել»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով` գյուղացիները հիմա են ըմբոստանում, քանի որ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում դանակը ոսկորին է հասել: «Ես միշտ բարձրաձայնել եմ խնդիրը, արի քեզ մի բագաժ թուղթ ցույց տամ: Պատկան մարմիններն էլ ասել են`էսօր-էգուց»,- վրդովված ասաց Աշոտ Առաքելյանը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այս պահին գյուղացիներին համոզում է բացել ճանապարհը խոստանալով, որ այսօր-վաղը գյուղը ջուր կունենա: «Եթե հարցը չլուծեն, կռիվ-պատերազմ կանենք»,- եզրափակեց գյուղապետը:
Սոնա Դավթյան

