ՆՇԱՆԱԿՎԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏ
Արխիվ 12-16ՆՇԱՆԱԿՎԵՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏ
ՀՀ կառավարության որոշմամբ Վայքի քաղաքապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Նշենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան` թափուր թողնելով իր նախկին պաշտոնը:
Ի դեպ, Հարություն Սարգսյանը 1996 թվականից աշխատանքի է անցել Վայքի հարկային տեսչությունում` զբաղեցնելով պետի պաշտոնը: Հարություն Սարգսյանը 2001-2005թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ: Իսկ 2008 թվականին նշանակվել էր Վայոց ձորի մարզպետի տեղակալ: Նույն թվականի հոկտեմբերին էլ` Վայքի քաղաքապետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

