ՅՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՅՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից նշանակալի հաջողություններով և մրցանակային տեղերով վերադարձել են Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաները:
Կոտայքի մարզի տարբեր համայնքները ներկայացնող և հիմնականում Քասախի մարզադպրոցում ուսանող պատանի կարատեիստներին <<Զվարթնոց>> օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը Կոտայքի մարզպետին է ներկայացրել ճապոնիայում կայացած մրցաշարին ֆեդերացիայի սաների մասնակցության և նրանց ունեցած հաղթական հաջողությունների մանրամասները` նշելով, որ իրենց ֆեդերացիայի երեք մարզիկներ աշխարհի առաջնությունից վերադարձել են մեկ 1-ին երկու 2-րդ տեղերով և համապատասխան խրախուսանքներով:
Մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորել է պատանի մարզիկներին ու նրանց մարզիչներին և իր խոսքում վերահաստատել ինչպես այս ֆեդերացիայի սաներին, այնպես էլ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներին մշտապես աջակցելու` իր պատրաստակամությունը:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

