ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

Արխիվ 12-16

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

 

Շատերին իր պատմությամբ հայտնի ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ամուսնացել է ԷՄՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ` իրենց միությամբ հուզելով ոչ միայն հարազատներին ու ընկերներին, այլ ողջ համացանցը: Իհարկե, հարսանեկան ճոխ արարողություն տեղի չի ունեցել, պարզապես նորապսակները վավերացրել են իրենց միությունը` գունավորելով Սամվելի միապաղաղ ու ճակատագրով բաժին հասած դառը կյանքը: Հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանը 2012 թվականին պարտադիր զինծառայության ընթացքում ստանալով հրազենային վնասվածք մինչ օրս  գամված է անվասայլակին։ Հայաստանյան հետազոտություններից պարզ դարձավ, որ բուժումն անհրաժեշտ է շարունակել Գերմանիայում, որի հնարավորությունը 21-ամյա երիտասարդը չունի, քանի որ ապրում է իր համեստ թոշակով` թոշակառու տատիկի խնամքի ներքո։ Ի դեպ, նորափեսան բաց նամակով դիմել է Առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ տիկին Սարգսյան, ես բազմաթիվ դռներ եմ բախել, բայց ապարդյուն: Ճակատագրով ինձ արդեն 2 տարի է բաժին է հասել լինել գամված անվասայլակին: Այն ժամանակ, երբ ինձ թվում էր, որ այլեւս ի զորու չեմ պայքարել` հանուն լիարժեք կյանքի, հայտնվեց իմ կյանքի կեսը` Էմման: Այժմ ես մենակ չեմ ու ուզում եմ պայքարել երջանիկ ապրելու համար: Բայց որքան էլ դա կամենա սիրտս ու միտքս, ոտքերս ուժ չեն տալիս: Գիտեմ, նմանատիպ բազմաթիվ նամակներ եք ստանում, սակայն լիահույս եմ, որ կկանգնեք նորաստեղծ ընտանիքիս կողքին, կաջակցեք, որ բուժմանս համար գումար հայթհայթեմ, ու ես էլ մյուս նորապսակների պես ունենամ երջանիկ լինելու իրավունք: Թող Աստված պահի ու պահպանի Ձեր ընտանիքը եւ թող ոչ մի զինվորի ճակատագիր չխեղվի այնպես, ինչպես իմ պարագայում:

Լավագույն մաղթանքներով` երեկվա զինվոր, ով ունի Ձեր օգնության կարիքը»:

Նշենք, որ Սամվել Ավետիսյանի անունով (հեռ.` 098. 50 32 25) HSBC բանկում բացվել է հաշվեհամար`

006 001 911 001 AMD

006 001 911 101 USD

006 001 911 102 EUR

006 001 911 103 RUB

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում