ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԹՈՂ ԻՐ ՄԵՋ ՓՆՏՐԻ. ԹԱԽՏԻ՞ ՎՐԱ Է, ԹԵ ԳԱՀԻ…»
Արխիվ 12-16ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԹՈՂ ԻՐ ՄԵՋ ՓՆՏՐԻ.
ԹԱԽՏԻ՞ ՎՐԱ Է, ԹԵ ԳԱՀԻ…»
Վերջին շրջանում շատ խոսվեց, թե Մնջախաղի թատրոնում վաստակ ունեցող արտիստները տեղ չունեն: Իսկ, թե իրականում ինչ է կատարվում թատրունում «Իրավունքը» պարզեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, 67-ամյա մնջախաղաց ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ. «Բացարձակ, ինքս արդեն օրինակ եմ, թույլ են տալիս, այն էլ ինչպես: Ես մի բան կասեմ, եթե ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին
հերթին անդրադարձիր, թե որտեղ է գաղտնիքը, իսկ դժվարությունը կամ պատճառը քո մեջ փնտրիր, ոչ թե քեզնից դուրս: Եթե մեկը վատն ասաց իմ մասին, ես կփնտրեմ իմ մեջ, ոչ թե ասեմ` վատ մարդ է, որովհետեւ ինձ վատ բան ասաց: Ես մի հաղորդում էի ուզում անել` «Իսկ դո՞ւ» վերնագրով: Մեկն ասում է` այս հասարակության մեջ սա այսպես, նա` այնպես, իսկ դո՞ւ, դո՞ւ ինչպե՞ս ես ապրել, որ հիմա փնովում ես ու մատնացույց անում: Երբ քո մեջ փնտրում ես ճշմարտությունները, դադարում ես ուրիշներին քննադատել: Նույն էլ մեր թատրոնում: Գուցե ես ալեգորիկ կամ մետաֆորիկ եմ պատասխանում, բայց ամեն մարդ թող իր մեջ փնտրի, թե ինչու է ինքն այդպես` թախտի՞ վրա է, թե գահի: Պիտի վազենք կամ աշխատենք, ոչ թե ասենք` այս ինչ վատ հասարակություն է, ինձ գործ չի տալիս, որ աշխատեմ, կամ էլ` երկիրը երկիր չէ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

