«ԱՇԽԱՏՈՂ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵՑ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՏՈՂ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԵՑ»

 

Երեկ Ազգային ժողովում անցկացվեց ՀՀԿ խմբակցության փակ նիստը, որին ներկա էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նիստի արդյունքում որոշվեց լուծում տալ վերջին օրերին չարչրկված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վիճահարույց հարցին: Իսկ թե ինչպես լուծվեց աշխատող ու չաշխատող հղի կանանց նպաստների հարցը, մանրամասնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. «Համատեղ աշխատանքի արդյունքում կառավարությունը ներկայացրել է օրինագծի նոր տարբերակ, որը տալիս է հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Աշխատող հղի կանանց խնդիրը կարգավորվեց եւ նրանց վճարումները կլինեն 100 տոկոսով: Նաեւ կարողացանք պահպանել չաշխատող հղի կանանց վարձատրության հարցը»: Ավելին` ինչպես նշեց պարոն Բաղդասարյանը, իրենք սահմանել են աշխատավարձի մեկ միլիոն շեմ. «Մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ ստացողները 100 տոկոսով կստանան իրենց նպաստը: Սա կազմում է մոտավորապես 4,6 միլիոն: Նման աշխատողները Հայաստանում 110 հազար հոգի են: Մնում է 400 հոգու խնդիրը, որոնք 1 միլիոնից բարձր են ստանում: Այս խմբի համար կլինի այլ մոտեցում, փոխհատուցումը կանի գործատուն: Սա ընդունելի տարբերակ է, գործատուն կարող է մտածել, որ իր բեռը ծանրանում է, բայց նա պետք է շահագրգռված լինի նպաստել ծննդաբերության ավելացմանը: Իսկ չաշխատող մայրերի համար աշխատավարձի 50 տոկոսը կփոխհատուցվի, թիվը քննարկելի է, բայց նախնական այդպես որոշեցինք»: Ի դեպ, հարցին այսքան կարեւորություն տալով` Վ. Բաղդասարյանը կատակեց. «Մեր կին պատգամավորներն էին հարցը բարձրացրել, մենք էլ կատակով ասել էինք, թե ճիշտ է` տղամարդիկ չեն հղիանում, բայց նպաստում են հղիացմանը, ուրեմն մենք էլ ենք խնդրով անհանգիստ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում