ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՎԱՏԱԼ

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՎԱՏԱԼ

 

ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը երեկ ընթացավ խիստ անկեղծ, բայց թեժ մթնոլորտում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նիստի ժամանակ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին` դիմեց զեկուցող ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին. «Բոլորս գիտենք, որ իրականում տեղի է ունենում ստվերային շրջանառություն, իսկ խոշորները իրենց ստվերային շրջանառությունը ՓՄՁ-ների միջոցով են անում, բայց բոլոր միտումները ազնիվ են, ընդունում եմ: Բայց ես աշխատացնում եմ փոքրիկ կրպակ, սահմանամերձում մեկումեջ էլ կրակում են, գնում եմ ասեմ` սիգարետի ու պեսոկի թուղթ տուր, ասում ա` չեմ տալիս, ի՞նչ է անում գործադիր մարմինը այս դեպքում»: Ֆինանսների փոխնախարարին բոլորովին դուր չեկավ Վ. Այվազյանի հարցը. «Հարկերից ազատում ենք, էլ ինչի՞ ենք գնում ստուգում»: Նույն ոգով շարունակեց պարոն Այվազյանը. «Չեղավ, ձերն ասե՞լն է, բա որ տեսուչը շշկռվավ գնաց ու արեց»: Ա. Ալավերդյանը շտապեց պատասխանել. «Չպետք է շշկռվի»: Արդյունքում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եկավ հետեւյալ եզրակացության. «Դե ուրեմն եկեք, գրենք, որ փաստաթուղթ պետք չէ, ու այնտեղ ստուգումներն արգելված են»: Ապա մատնանշելով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` հավելեց. «Որպեսզի էս մարդն էլ հավատա Ձեզ»: Պարոն Մինասյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հաստատեց. «Այդ դեպքում` կհավատամ»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում