ԲՀԿ-Ը ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ `Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ «ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ» ԱՍԵԼՈՎ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ՉԻ՞ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ `ԻՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ «ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ» ԱՍԵԼՈՎ

 

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ Հայաստանն անհաջողություններ ունի նաեւ արտաքին քաղաքական ոլորտում: Արտաքին քաղաքական դաշտի անհաջողությունների մասին տարբեր առիթներով խոսել է նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Իրավունքն» արդեն մոտ երկու շաբաթ է` փորձում է ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել`արդյոք Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումներ ասելով ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Իվետա Տոնոյանը, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն նախ հարցնում է արդյոք Նաիրա Զոհրաբյանի հետ խոսել ենք, թե ոչ, իսկ խոստանում մոտ 15 րոպեից մեր հարցին պատասխանել ու…. մինչ այս պահը դեռ «պատասխանում է»:

Ինչպես միշտ, այս դեպքում էլ հասկանալի չէ ԲՀԿ-ի` « Հայաստանն անհաջողություններ ունի նաեւ արտաքին քաղաքական ոլորտում» արտահայտությունն ու դրա ենթատեքստը: Կարող ենք պարզապես ենթադրել, որ արտաքին քաղաքական ձախողումներ ասելով ԲՀԿ-ը նկատի ունի ԵՏՄ-ը, քանի որ այս պահի դրությամբ Հայաստանն արտաքին քաղաքական այլ ձախողումներ չի արձանագրել: Եթե մեր ենթադրությունն իրոք համապատասխանում է իրականությանը, ապա այս դեպքում ինչպե՞ս հասկանալ օրեր առաջ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Ստեփան Մարգարյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ը որպես ինտեգրացիոն գործընթացի, դեմ չէ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը: Հուսանք` մինչ նոյեմբերի 17-18-ը, երբ ԱԺ-ը կվավերացնի Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, ԲՀԿ-ը այս հարցի պատասխանը առաջին հերթին ինքն իր համար կպարզի:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում