ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 55-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 55-ԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական-պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին համերգի կազմակերպիչները: Համերգի ընթացքում կհնչեն Խաչատրյանի 3 կոնցերտները`Խաչատրյանի անվան եռյակի (Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:
Երաժիշտների փոխանցմամբ՝ համերգասրահի ճեմասրահում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը կներկայացնի լուսանկարների և անձնական իրերի ցուցահանդես` նվիրված Արամ Խաչատրյանի այն երեք ստեղծագործություններին, որոնք կհնչեն երեկոյի ընթացքում:
Նշենք, որ համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

