ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԱՐԱՆՔՈՒՄ ԲԱՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ.
«ԱՐԱՆՔՈՒՄ ԲԱՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը վերջերս «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը կողմ է քվեարկելու Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այն անձինք, ովքեր կողմ քվեարկեն Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրին, պետական դավաճաններ են: «Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանից պարզեց` ինչպե՞ս է արձագանքում տիկին Փոստանջյանի այս հայտարարությանը, ընդունելի՞ է իր համար «պետական դավաճաններ» որակումը: «Զանգահարեք Զարուհուն հարցրեք: Իմ քվեարկությունն իմ քվեարկությունն է, նրա հայտարարությունը նրա հայտարարությունը, արանքում ես բան չեմ տեսնում»,- եզրափակեց պատգամավորը:
Սոնա Դավթյան

